Monday, 06 07 2026
19:10
Ֆոն դեր Լայենը խոստացել է քննարկել Ուկրաինային լրացուցիչ ՀՕՊ համակարգեր տրամադրելու հարցը
Երևանում 18-մետրանոց 300 ավտոբուս կհայտնվի՝ միայն երբ կառավարությունը կարողանա $300 մլն. հայթայթել
18:50
Ֆրանսիական ֆուտբոլի հաջողությունը միգրացիան է. Վենգեր
Իշխանությունն ինչու հաշտ եղավ սև փողերով մանդատ ստանալուն. վախենամ՝ շատ են ուշացել
18:30
ՖԻՖԱ-ն հատել է կարմիր գիծը. ՈՒԵՖԱ
Հայաստանը և Ռուսաստանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Եթե Իրանը բանակցում է, ուրեմն այլ ելք չունի. ԱՄՆ-ն կարողացել է պարտադրել իր պահանջները
18:10
Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել

Արդարադատության նախարար. «E-court​ ​համակարգ​ի գործարկման արդյունքում դատարանները կներկայանան նոր, հեղափոխական մոդելով»

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Դատական գործերի փաստաթղթերի թվայնացում և էլեկտրոնային դատարանների համակարգի ներդրում Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի ավարտական միջոցառմանը: Վերջինին մասնակցել են նաև ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, դատավորներ, այլք:

Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի կողմից՝ Բարձրագույն Դատական Խորհրդի հետ սերտ համագործակցությամբ: Ծրագրի շրջանակում ստեղծվել է E-court​ ​համակարգ​ը։

Նախարար Զեյնալյանը, կարևորելով ժամանակի հրամայականը բավարարող էլեկտրոնային համակարգերի ստեղծումը, նշել է, որ այդ առումով Արդարադատության նախարարությունը դրական փորձառություն ունի. դեռևս 2008 թվականից Նախարարության կողմից մշակվել և ներդրվել են մեկ տասնյակից ավելի էլեկտրոնային համակարգեր: «Էլեկտրոնային դատարան համակարգն այն համարձակ նորարարությունն է, որ Արդարադատության նախարարությունը նախաձեռնեց ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ:

Ծրագրի գործարկման արդյունքում ակնկալում ենք, որ դատարանները կներկայանան նոր հեղափոխական մոդելով, մասնավորապես, կիրականացվեն մի շարք բարեփոխումներ»,- ասել է Արտակ Զեյնալյանը՝ այդ շարքում կարևորելով քաղաքացիական գործերով էլեկտրոնային հայցադիմում ներկայացնելու հնարավորության ստեղծումը, մեկ ատյանի դատարանից մյուս ատյանի դատարան գործը էլեկտրոնային եղանակով փոխանցելու հնարավորությունը, դատարանների ներքին փաստաթղթաշրջանառության անցումը էլեկտրոնային եղանակի, էլ. եղանակով գործի բոլոր նյութերին ծանոթանալու տեխնիկական հնարավորությունը, Էլեկտրոնային ծանուցումների համակարգի ներդրումը, որը թույլ կտա գործարկել դատարանների և կողմերի միջև էլեկտրոնային ծանուցման բոլոր հնարավորությունները, փաստաբանների էլեկտրոնային ռեեստրի ստեղծումն ու էլեկտրոնային դատարան համակարգի համակցումը բոլոր անհրաժեշտ էլեկտրոնային կառավարման համակարգերին:

«Մենք գիտենք, որ ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է: Մենք պետք է ոչ միայն դատարան «մուտք գործելը» դարձնենք մատչելի, այլև այնտեղից «դուրս գալը», որպեսզի արագ վրա հասնի վեճի հանգուցալուծումը»,- նշել է արդարադատության նախարարը՝ հավելելով, որ ծրագրեր են իրականացվում դատարանները բեռնաթափելու նպատակով: Նրա խոսքով՝ արդյունավետ կառավարման գիտակարգը հանգել է հետևյալ բանաձևին՝ 100 հազար բնակչի հաշվարկով պետք է լինի 21 դատավոր, իսկ այսօր Հայաստանում դրանց թիվը 7-ն է, և Հայաստանը Եվրոպայի խորհրդում եզրափակիչն է: Նախարարը նշել է, որ այս առումով դեռ անելիքներ կան:

Ծրագրի նպատակն է մշակել և ներդնել էլեկտրոնային դատարանների, այդ թվում՝ էլեկտրոնային հայցերի ներկայացման համակարգ, որը կապահովի առցանց հաղորդակցություն դատարանների և դատարանից օգտվողների միջև, կբարելավի դատական գործերի նյութերին և դատական տեղեկատվությանն առավել լայն հանրային հասանելիությունը, կնպաստի դատավարական գործընթացների դյուրացմանը, արագացմանը և ծախսերի նվազեցմանը: Ներկա փուլում նախատեսվում է հայցերի համակարգը ներդնել մեկ դատարանում՝ «Վճարման կարգադրություն» տեսակի գործերի մասով։

Թեստավորման արդյունքների հիման վրա համակարգը կբարելավվի ​և աստիճանաբար կ​ներդրվի բոլոր դատարաններում`քաղաքացիական բոլոր ​վարույթներով: Այս կերպ ​հնարավոր է ապահովել գործող համակարգից նոր​ին սահուն անցումը: E-court​ ​համակարգը զգալիորեն կբարձրացնի քաղաքացիների դատական ​​տեղեկատվության մատչելիության մակարդակը, դատարանների հաշվետվողականությունը, դատա​կան որոշումների կանխատեսելիությունը, դատական ​​​իշխանության նկատմամբ հասարակության վստահության բարձրացումը:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում