Հնդկաստանի բանակի լեռնագնացության արշավախումբը հայտարարել է, որ իրենց հաջողվել է Հիմալայներում առասպելական յեթի ձնեմարդու հետքեր հայտնաբերել: Լուսանկարը հրապարակվել է հնդկական բանակի Twitter-ում:
Հրապարակման մեջ նշվում է, որ ապրիլի 9-ին Մակալու բազային ճամբարի մոտ 81×38 սմ չափի ոտնաթաթի հետքեր են հայտնաբերվել:
«Այս անորսալի ձնեմարդուն նախկինում տեսել են միայն մեկ անգամ՝ Մակալու-Բարուն ազգային պարկում»,- ասվում է Twitter-ում:







































