Saturday, 04 07 2026
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ

Մեդվեդևը՝ Փաշինյանի տանը. հայ-ռուսական անլուծելի խնդիրը

ԵՏՄ վարչապետների հավաքի համար Երևան ժամանած ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին հյուրընկալելով կառավարական առանձնատանը, այսպես ասած՝ իր սեփական հարկի, ընտանեկան հարկի ներքո՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անկասկած փորձեց ընդգծել փոխադարձ շփումներում անձնական հարաբերության կառուցման հակվածությունն ու պատրաստակամությունը: Նիկոլ Փաշինյանը այդպես էլ հայտարարեց, որ թանկագին հյուրին Հայաստանում հյուրընկալում են տանը:

Փաշինյանը տարբեր առիթներով ակնարկել է, հայտարարել, որ կարողացել է անձնական փոխվստահելի հարաբերություն կառուցել ՌԴ նախագահ Պուտինի հետ, և այդ կապակցությամբ նա նույնիսկ խորհուրդ էր տվել Ուկրաինայի նոր նախագահ Զելենսկուն լինել ազնիվ, անկեղծ, ուղիղ: Այժմ Հայաստանի վարչապետը կարծես թե փորձում է անձնական հարաբերություն կառուցել ՌԴ վարչապետ Մեդվեդևի հետ: Դա հուշում է, որ հայ-ռուսական տիրույթում առկա հարցերն ու խնդիրները լուծելու համար միայն Պուտինի հետ անձնական հարաբերության հաստատումը բավարար չէ, անհրաժեշտ է նաև մյուս մակարդակը՝ ՌԴ վարչապետ Մեդվեդևը:

Ընդհանուր առմամբ սա վկայում է հայ-ռուսական հարաբերության համակարգային խնդրի մասին՝ այն իմաստով, որ այդ հարաբերությունը գործնականում զուրկ է ինստիտուցիոնալ հենարաններից: Փաշինյանն ինքն էլ օրերս ունեցած հարցազրույցներից մեկում չէր թաքցրել, որ ինստիտուցիոնալ մակարդակում կա որոշակի անվստահություն Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության նկատմամբ: Ընդ որում, հատկանշական է, որ Հայաստանի վարչապետը փորձում է ՌԴ առաջին դեմքերի հետ անձնական հարաբերության կառուցմամբ հարթել այդ անվստահությունը: Սա մի կողմից՝ հուշում է, որ ՌԴ առաջին դեմքերն իրենք փաստորեն հակված չեն լուծելու այդ հարցը, այսինքն՝ հենց իրենք ազդակ իջեցնեն իրենց ինստիտուտներին, որպեսզի դրանք դուրս գան անվստահության կամ կասկածի ռեժիմից: Սա էլ իր հերթին բացատրվում է թերևս նրանով, որ ՌԴ առաջին դեմքերը ինստիտուցիոնալ անվստահության հանգամանքը եթե չեն խթանում, ապա առնվազն չձեռնարկելով դրա հաղթահարման քայլեր՝ փորձում են օգտագործել Հայաստանի իշխանությանն, այսպես ասած, անձնական հարաբերությունից կախվածության մեջ պահելու համար:

Հայ-ռուսական հարաբերությունը գործնականում հենց այդ կառուցվածքն է ունեցել նաև նախկին իշխող համակարգի պարագայում: Իհարկե, այդ ժամանակ լրջագույն խնդիր է եղել այդ համակարգի ներքին ոչ լեգիտիմությունը, և այժմ լեգիտիմ Փաշինյանի դիրքերը անձնական հարթության վրա անշուշտ շատ ավելի ամուր են, սակայն որքա՞ն կարող է հայ-ռուսական հարաբերությունը մնալ այդ ռեժիմից կախվածության մեջ:

Բանն այն է, որ ինստիտուցիոնալ կառուցվածքի գերակայությամբ հարաբերությունը տալիս է ոչ միայն առավել արդյունավետության և օպերատիվության, այլև հավասարազորության ավելի լայն ու կայուն հնարավորություն: Մյուս կողմից՝ այստեղ կա մեկ այլ խնդիր՝ ռուսական պետականության «ցարական» բնույթը, որտեղ հենց երկրի ներսում իսկ գոյություն չունի աշխատող ինստիտուցիոնալ համակարգ, գոյություն չունեն ինստիտուտներ: Այլ կերպ ասած՝ այստեղ հայ-ռուսական հարաբերության խնդիրը բխում է ՌԴ պետական բովանդակության և հանրային մենթալության խորքից:

Ըստ այդմ՝ այն դառնում է գործնականում անլուծելի, իսկ անձնական հարաբերությունների տիրույթը դարձնում գրեթե անփոխարինելի, համենայնդեպս քանի դեռ Ռուսաստանն ինքը չի դարձել ինստիտուցիոնալ պետություն: Իսկ դրա հեռանկարը, գոնե առայժմ, նշմարելի չէ:

Այստեղ է նաև, որ առաջանում է ԵՏՄ պերճանքն ու թշվառությունը: Բանն այն է, որ եթե հաջողվի որպես կառույց ինստիտուցիոնալացնել ԵՏՄ-ն՝ Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի հետ համատեղ ջանքով, ապա այն կարող է դառնալ Ռուսաստանին հագցվող «ինստիտուցիոնալ սանձ»: Բայց առայժմ ԵՏՄ-ն այդ երկրների ու Հայաստանի հանդեպ Ռուսաստանի ձեռքին եղած «սանձն» է, որը կպահպանվի այնքան, քանի դեռ մնացյալ չորս մայրաքաղաքները չեն դրսևորի առնվազն այդ հարցում միատարր և հաստատուն քաղաքականություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում