Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կինը դստեր հետ McDonald’s-ից հավի թևիկներ է պատվիրել: Սակայն պատվերի փոխարեն նրանք պաքսիմատի մեջ թաթախված փետուրներով հում միս են ստացել, հաղորդում է բրիտանական The Sun-ը: Զայրացած կինը գնացել է ռեստորան, որտեղից ուղարկվել էր սնունդը: Հաստատության կառավարիչը ներողություն է խնդրել կնոջից և պատվիրված սննդի արժեքի տասնապատիկի չափով փոխհատուցում առաջարկել, ինչպես նաև լրացուցիչ 300 յուան՝ բարոյական վնասի համար: Չինուհին հրաժարվել է առաջարկից:
Նա բողոք է ներկայացրել Չինաստանի սննդամթերքի և դեղերի վերահսկողության վարչություն: Միջադեպի արդյունքում McDonald’s-ը հրապարակայնորեն ներողություն է խնդրել ընտանիքից Weibo կայքի իր միկրոբլոգում: Նրանք հաստատել են, որ ստուգում են դեպքի հետ կապված բոլոր փաստերը:











































