«Մամուլի հետ սուրճ» հաղորդման ապրիլի 29-ի հյուրը «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Արեն Պետունցն է։
Մեր զրուցակցի կարծիքով՝ մեդիա դաշտն այսօր ազատ է և կաշկանդված չէ իխանություններին քննադատելու հարցում։ Ինչ վերաբերում է ֆեյքերին, Արեն Պետունցի դիտարկմամբ, գրոհի տակ է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը.«Ես գտնում եմ, որ չի կարելի անել քայլեր, որոնք կսահամանափակեն մամուլի, խոսքի ազատությունը։ Ֆեյքերն ամբողջ աշխարհում են խնդիր, առայժմ լուծումներ չկան։ Ամեն մեկս մեր մասով ճիշտ և արագ արձագանքելով պետք է փորձենք խնդրին լուծում տալ։«Լուսավոր Հայաստանը» ամենաշատ ֆեյքային հարձակման ենթարկված ուժերից է, ամեն օր այդ խնդրին առնչվում ենք»։








































