НТВ հեռուստաալիքը հայտարարել է «Magic» շոուի ցուցադրության մասին, որտեղ որպես վարող հանդես է գալիս Ուկրաինայի նախագահական ընտրությունների հաղթող Վլադիմիր Զելենսկին: Այս մասին հայտնել է ալիքի մամլո ծառայությունը:
«Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին միշտ էլ հնարքների մեծ վարպետ է եղել: НТВ-ի եթերում «Magic» նոր շոուն է և նրա վարող՝ Վլադիմիր Զելենսկին»,- ասվում է հաղորդագրությունում:
Ինչպես գրում է «Կոմերսանտը», շոուն նկարահանվել է 2011-ին, Զելենսկիի հետ շոուի համավարողն էր Տատյանա Լազարևան:
Շոուն եթերում կլինի մայիսի 3-ին: