Մեր ժամանակներում մարդիկ բառացիորեն լուսանկարում են իրենց յուրաքանչյուր շարժումը: Սակայն կան հատուկ պահեր, որոնք պարզապես ստեղծված են հավերժության մեջ մնալու համար: Օրինակ, հայրերի առաջին հանդիպումը իրենց փոքրիկների հետ:
Հայրը չգիտի, թե ինչից ավելի շատ զարմանա՝ երեխայի լույս աշխարհ գալուց, թե աննկարագրելի փոքրիկ գլխարկից:

Ջեյն ու Բրենդանը որոշել են երեխա ունենալ տանը: Նրանց որդին ծնվել է լոգարանում և նրանք միասին էին ամեն վայրկյան:

Հրաշալի պահ. հայրն առաջին անգամ բռնում է փոքրիկի պստլիկ ձեռքը:

Անհնար է այս հայրիկին մեղադրել չափազանց զգացմունքային լինելու մեջ. սա ուրախության արցունքներ են, նա դուստր ունի:

Երեխան խաղաղ քնած է տղամարդու կրծքին. հայրիկը սարսափելի չէ, նույնիսկ եթե նա մարմնեղ է և դաջվածքներով պատված:

Ամերիկացի ֆուտբոլիստը որդուն առաջին անգամ տեսել է Skype-ով՝ դաշտ մտնելուց մի քանի րոպե առաջ: Բայց շուտով կարողացել է գրկել նրան:

Փոքրիկը դեռ շոկի մեջ է և չի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել, բայց նա արդեն հայրիկի պաշտպանության ներքո է:

Հայրն առաջին անգամ է գրկել նորածին դստերը և պատրաստ է փոքրիկին նման հայացքով նայել ամբողջ կյանքում:

Կյանքի առաջին րոպեներից հայրն ու երեխան մեկ ամբողջություն են:

Մինչ մայրը հանգստանում էր ծննդաբերությունից հետո, հայրիկը օրորում էր երեխային և երգում նրա համար:










































