Tuesday, 23 06 2026
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով

Հայաստանի մանևրի սպառնալիքները

ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է մարդու իրավունքների մասին իր ամենամյա զեկույցը, որտեղ մեզ, բնականաբար, հետաքրքրում են Հայաստանի մասին գնահատականները: Այդ գնահատականները, ըստ էության, էական փոփոխությունների չեն ենթարկվել և՛, այսպես ասած, ընթացիկ իրավիճակի մասով, և՛ նաև ըստ էության ստանդարտի մեջ են նախագահական ընտրությունների մասին տրված գնահատականները: Ընդհանուր առմամբ շարունակվում է ըստ էության թե՛ նալին, թե՛ մեխին խփելու քաղաքականությունը:

Ընդհանրապես ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցներն կարծես թե սկսել են կրել իներցիոն բնույթ, համենայնդեպս՝ մեր կարգի երկրների կամ գոնե Հայաստանի մասով: Դրանք այլևս կարծես թե չեն արտացոլում ամերիկյան քաղաքականության միտումները, ուղղությունները, տրամադրությունները: Ընդհանրապես հարկ է արձանագրել մի իրավիճակ, երբ ամերիկյան քաղաքականությունը Հայաստանի հանդեպ կարծես թե կորցրել է իր, այսպես ասած, ինդիկատորները, այսինքն՝ այն ցուցիչները, որոնց հետևելով՝ հնարավոր կլինի քիչ թե շատ ամբողջական պատկերացում կազմել հիմնական ուղղությունների, առաջնահերթությունների, միտումների և տրամադրությունների մասին:

Ինչն է այս ամենի պատճառը՝ դժվարանում ենք ասել: Խնդիրն այն է, որ սա կարող է լինել և ամբողջական քաղաքական հայեցակարգի բացակայության պատճառ, երբ ԱՄՆ իշխանությունները ուղղակի պատրաստ չեն ռեգիոնալ նոր իրավիճակին սեպտեմբերի 3-ից հետո և դեռևս չեն կողմնորոշվել Հայաստանի հանդեպ այս իրավիճակում քաղաքականության հայեցակարգի հարցում, մյուս կողմից, սակայն, ցուցիչների, ինդիկատորների բացակայությունը կարող է լինել, այսպես ասած, մարտավարական հնարք՝ մրցակիցներին ապակողմնորոշելու համար, նրանց ամեն պահի անակնկալի բերելու մտադրությամբ, ինչպես նաև նրանց հեռանկարային հետևությունների հնարավորությունները նվազեցնելու նպատակով՝ համապատասխան հակադրության քաղաքականություն մշակելը բարդացնելու հաշվարկով:

Այս խնդիրը հրատապ է այնքանով, որ Միացյալ Նահանգներն ըստ էության տարածաշրջանային մրցակցության այն սուբյեկտն է, որի բացակայության դեպքում Եվրոպան հազիվ թե կարողանա արդյունավետ մրցակցություն ապահովել Ռուսաստանի հետ ազդեցության պայքարում: Իսկ երբ չկա արդյունավետ մրցակցություն, ապա իրավիճակը, թվացյալ կայունության փոխարեն, իրականում մտնում է ճահճացման մի փուլ, որտեղ թույլերը զրկվում են մանևրի հնարավորություններից: Իսկ այսօր Հայաստանը տարածաշրջանում ակնհայտորեն ամենաթույլն է՝ ուզենք, թե ոչ:

Այս իրողությունը մենք պետք է ընդունենք: Այդ թուլության պատճառները և ներսում են, և դրսում: Դրսում շրջափակում է, իսկ ներսում մենք, այսինքն՝ իշխանությունները ոչինչ չեն արել շրջափակման պայմաններում էֆեկտիվության շեշտակի բարձրացման և պետության պոտենցիալի հզորացման համար:

Արդյունքում, երբ չկա տարածաշրջանային մրցակցություն, Հայաստանի համար առաջանում է «մոնոպոլիայի» զոհ դառնալու վտանգ: Այսինքն՝ ներքին մոնոպոլիաները պետությունը և ազգային ու պետական շահերը կխժռեն ներսից, իսկ արտաքին՝ ռեգիոնալ մոնոպոլիան, այդ շահերը կխժռի դրսից:

Այս իրավիճակում Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում առնվազն երկու ուժեղ խաղացողի առկայությամբ: Եվ այս իմաստով, եթե ամերիկյան քաղաքականությունը ինդիկատորները «ծածկելու» մարտավարությունն է որդեգրել, ապա այստեղ Հայաստանի համար մանևրի դաշտի սպառնալիքները մեծ չեն, իսկ ահա եթե մենք գործ ունենք քաղաքական հայեցակարգի բացակայության հետ, և եթե դա կրի թեկուզ միջնաժամկետ բնույթ, ապա այստեղ արդեն Հայաստանի համար իրավիճակը իսկապես անցանկալի է: Ընդ որում, այս խնդիրը պետք է տարանջատել Հայաստանի իշխանության հանդեպ աշխարհաքաղաքական կենտրոնների վերաբերմունքի խնդրից:

Ինչպիսին էլ լինեն Հայաստանի իշխանությունները, միևնույն է՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական կենտրոնների մրցակցությունը Հայաստանի համար երևի թե ամենաօպտիմալ ելակետն է բոլոր դեպքերում, որովհետև անկախ իշխանությունների որակներից՝ Հայաստանը տարածաշրջանային զարգացումներում և դրանց վրա աշխարհաքաղաքական ազդեցություններում մշտապես ունենալու է այդ մանևրի անհրաժեշտությունը: Պարզապես, խնդիրն այն է, որ իշխանությունների որակով է պայմանավորված, թե նրանք ինչի համար են ծառայեցնում այդ հնարավորությունը:

Հայաստանի ներկայիս իշխանություններն այդ հնարավորությունները ծառայեցրել են զուտ անձնական իշխանությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում