«Մուլեն Ռուժ»-ի, «Դոգվիլ»-ի, «Սառը լեռ»-ան աստղը վերստին հիշեցրել է, թե որքան գեղեցիկ է ինքը: Նրան պարզապես դժվար է ճանաչել՝ գրում է Life-ը:
Թոմ Քրուզի նախկին սիրեցյալը ցույց է տվել, որ տարիքն ամենևին չիազդում իր տեսքի վրա՝ լուսանկարվելով Vanity Fair հանդեսի համար: Դերասանուհին զարդարել է մայիսյան համարի շապիկը՝ լուսանկարում հայտնվելով բաց կրծքով, շրթունքներին կարմիր շրթներկով և կրքոտ հայացքով:
Նա շնորհակալություն է հայտնել ամսագրին այն բանի համար, որ այն արդեն տասներորդ անգամ իրեն հնարավորություն է ընձեռում փայլել իր շապիկի վրա:

Ամբողջ ֆոտոսեսիան նույնպես անցել է նման բաց ոճով: Քիդմանը կեցվածք է ընդունել նաև մերկ մարմնի վրա լայն բացված հուսարական համազգեստով: Ընդ որում՝ մազերի տղայական կարճ կտրվածքով. ինչը նրան անճանաչելի է դարձրել. աստղն արտասովոր երիտասարդ տեսք ունի:








































