ՌԱՀՀԿ փորձագետ, քաղաքագետ Էդգար Վարդանյանի կարծիքով՝ Մարտի մեկը ժողովրդի ըմբոստության դրվագ էր, և այդ ըմբոստությունը ուժի միջոցով ճնշելու փորձ:
Նրա խոսքով՝ իշխանությունները ուժի կիրառման միջոցով կարողացան դադարեցնել ժողովրդի ապստամբությունը և պահպանել իրենց իշխանությունը: Մարտի մեկին բերող գործընթացներն ավելի շատ հետընտրական բողոք էին, և 2000-ականներից տարբեր երկրներում շատ հաճախ էին տեղի ունենում նման բողոքներ, երբ ընդդիմությունը չէր ընդունում ընտրությունների արդյունքները և դուրս էր գալիս բողոքարկելու ու խաղի կանոնների փոփոխության, իսկ այդ բողոքը շատ հաճախ հաջողվում էր, մինչդեռ Հայաստանում ավարտը եղավ ընդդիմության պարտությամբ: Ըստ նրա՝ Մարտի մեկի պատասխանատուն պետությունն է:
Ամբողջական՝ դիտեք տեսանյութում:









































