ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի՝ 2020թ․ նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու որոշումը։
«Բարի գալուստ մրցավազք, քնկոտ Ջո։ Ես հույս ունեմ, որ դու ունես այն վաղուց կասկածի տակ դրվող մտավոր ունակությունները առաջին ընտրություններում հաջող ընթացք ունենալու համար»,- գրել է Թրամփը Twitter-ում։

Թրամփը կարծիք է հայտնել, որ նախագահի պաշտոնում թեկնածուի առաջադրման հարցում Բայդենի և նրա մրցակիցների միջև մրցակցությունը չտեսնված կլինի։ Որպես ավարտ Թրամփը հայտարարել է ընտրություններում Բայդենի հետ մրցելու պատրաստակամության մասին։









































