Friday, 03 07 2026
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ՔԿՎ պետն ու օպերատիվ բաժնի պետը պետք է հրաժարական տան, իսկ նախարարը՝ հետևություններ անի

Այն, ինչի մասին «Ժամանակ» օրաթերթը գրել էր ամիսներ առաջ, երեկ հաստատվեց Ազգային անվտանգության ծառայության կողմից տարածված տեսանյութով։ ՔԿՀ-ներում կան արտոնյալներ, կա կաշառք, որով լուծվում են մի շարք հարցեր՝ ընդհուպ հնարավորություն ընձեռում դատապարտյալին բանտախցից ազատ առևտրով զբաղվել։ Մինչդեռ, մեր հրապարակումը արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը դիտել էր որպես զրպարտություն և դատական հայց ներկայացրել լրատվամիջոցի դեմ։ Իսկ մենք անցած տարի՝ դեկտեմբերի 12-ի «Բարձիթողի վիճակ․ ՔԿՀ-ներում աշխատակիցները փող են աշխատում բանտախցի դռները բաց պահելու համար» խորագրով հոդվածում գրել էինք, որ մեր տեղեկություններով՝ կատարյալ բարձիթողի վիճակ է քրեակատարողական հաստատություններում: Նոր Հայաստանում ՔԿՀ-ների շուրջ ձևավորվել են տարբեր խմբավորումներ, որոնք հսկայական գումար են աշխատում կալանավորներին ալկոհոլ, թմրադեղեր կամ սնունդ մատակարարելու միջոցով: Կալանավայրերի աշխատակազմն էլ իր հերթին է գումար վաստակում կալանավորների հետ համագործակցության միջոցով:

Մեր տեղեկություններով՝ որոշ կալանավորներ գումարներ են վճարում ՔԿՀ աշխատակիցներին բանտախցի դռները բաց պահելու համար: «Եթե այս պրոցեսը շարունակվի, Հայաստանը կարող է ունենալ տարածաշրջանի և գուցե աշխարհի ամենաազատական կալանավայրերը»,- գրել էինք «Ժամանակ» օրաթերթում:

Քրեակատարողական ծառայությունը սա դիտել է որպես զրպարտություն և հերքում է պահանջում։ Դատական գործն էլ մակագրվել է դատավոր Գայանե Մազմանյանին:

ՔԿՀ-ներում տիրող վիճակին նախօրեին կառավարության նիստի ժամանակ անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դիմելով արդարադատության նախարարին՝ վարչապետը հարցրել էր, թե ինչ է նշանակում ՔԿՀ-ում կան կալանավորներ, որոնց հանձնուքը չի ստուգվում: Եվ այդ ՔԿՀ պետը շարունակում է աշխատել իր պաշտոնո՞ւմ ։

Ի պատասխան Արտակ Զեյնալյանն ասել էր. «Ինձ հայտնի չէ այդպիսի փաստ, որ չի ստուգվում: Կան խնդիրներ ռասպիսկաների հետ, որոնք ստուգվում են: Բայց որևէ մեկի խուցը բաց չէ, որևէ մեկի «վոլչոկը» բաց չէ, որևէ մեկն արտոնյալ չի, չկա որևէ մեկը, որի խուցը չի խուզարկվում:

Այո, հայտնաբերվում են արգելված իրեր: Նաև աշխատավարձերը ցածր են, կոռուպցիոն ռիսկեր են»: «Հեռախոսներ էլ չկա՞ն»,- հարցրել էր վարչապետն ու ստացել պատասխան, որ հեռախոսներ կան, ՔԿՎ-ն դրանք պարբերաբար հայտնաբերում է։ Եվ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ստուգման սարքավորումներով հագեցած չեն ՔԿՀ-ները: Վարչապետն էլ նկատել էր, որ կոռուպցիան ռիսկերի նվազեցման լավագույն ճանապարհը կոռուպցիոներներին աշխատանքից հանելն է։

Եվ ահա, երեկ ԱԱԾ-ն քրեակատարողական մեկ հիմնարկից (կադրերից դատելով՝ խուզարկությունը կատարվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում) ոչ միայն հեռախոսներ էր հայտնաբերել, այլև հեռախոսների, պլանշետների, այլ տեխնիկայի մի ամբողջ բիզնես, որը դատապարտյալները իրականացրել են list.am կայքի միջոցով, իսկ խաբեությամբ հափշտակած տեխնիկան պահել խցերի պատերի մեջ արված թաքստոցներում։
ԱԱԾ տեսանյութում այս ամբողջ պատկերը ցուցադրելուց հետո նշվում է, որ խուզարկությունների անակնկալ կատարումը թույլ է տվել պարզել նաև, որ կալանավայրի խցերում անվտանգության տարրական կանոնները չեն պահպանվել․Մասնավորապես բաց են եղել որոշ խցերի կերակրադռներ («волчок»), առանձին կալանավորներ պահվել են արտոնյալ պայմաններում, իսկ մասնաշենքերից մեկի, այսպես կոչված, «նայողի» խուցն առհասարակ բաց է եղել, և նա կանգնած է եղել դրսի կողմից մուտքի մոտ։

Իրավապաշտպան, տարիներ շարունակ ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացրած Արթուր Սաքունցին չի զարմացրել ԱԱԾ տեսանյութը։ Այնտեղ արձանագրված է այն, ինչի մասին իրենք խոսում են տարիներ շարունակ և զեկույցներ են հրապարակում։

Սաքունցին զարմացնում է այն, որ տեսանյութի հրապարակումից հետո դեռ այդ ոլորտի պատասխանատուները հրաժարական չեն տվել կամ հեռացվել աշխատանքից։ «ԱԱԾ-ն մեկ գործողությամբ բացահայտեց պատկերը, որի մասին մենք բազմիցս ենք խոսել, սա ցույց է տալիս մեկ բան, որ ՔԿՎ պետ, գնդապետ Արտյոմ Մխոյանը պետք է անհապաղ հրաժարական տա։ ՔԿՎ օպերատիվ բաժնի ղեկավարը պետք է հեռանա պաշտոնից։ Հարց է՝ արդյոք նրանք չե՞ն իմացել այդ վիճակի մասին, հովանավորություն չի՞ եղել նրանց կողմից։ Ես առավել համոզված եմ, որ տեղյակ են եղել և, հետևաբար, եթե իմացել են ու հովանավորել են, ապա նրանց նկատմամբ պետք է քրեական հետապնդում սկսվի։ Այն, որ ՔԿՎ պետն ու ՔԿՎ օպերատիվ բաժնի ղեկավարը պետք է հեռանան պաշտոնից, դա հաստատ է»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Ինչ վերաբերում է արդարադատության նախարարին, ապա Սաքունցն ասաց, որ պատասխանատվության մեծ բաժին էլ նախարարն ունի։ «Նախարարը մտածելու բան ունի։ Նախարարը կոմպետենտ չէ և նա իր ենթական ծառայությունների ոչ օբյեկտիվ տեղեկությունների հիման վրա հայտնվել է թյուրիմացության մեջ։ Բայց դա էլ արդարացում չէ, քանի որ նա նաև պատշաճ ուշադրություն չի դարձրել դիտորդների գնահատականներին ու զեկույցներին։ Տարիներ շարունակ խոսվել է այդ մասին, իսկ որ դրա ուղղությամբ, այդ երևույթները վերացնելու ուղղությամբ ջանքեր չեն գործադրվել, խոսում է այն մասին, որ քաղաքական կամք չի եղել փոխել առկա վիճակը»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Ստեղծված իրավիճակի հաջորդ պատասխանատուն, որը ևս պետք է հրաժարական տվողների և պատասխանատվության ենթարկվողների ցանկում լինի, դա դատախազությունն է, քանի որ դատախազությունը ևս ՔԿՀ-ներում հսկող մարմին է, որի թերացումը ևս ակնհայտ է։ «Բոլոր պատասխանատուները պետք է հեռանան, քանի որ կամ կոմպետենտ չեն, չեն տիրապետում իրավիճակին, կամ էլ իմացել ու չեն հայտնել, հովանավորել են, որը ենթադրում է քրեական պատասխանատվություն»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Արթուր Աաքունցի խոսքերով՝ ՔԿ համակարգում իրապես պետք է արմատական փոփոխություններ իրականացնել, որի համար թե՛ նախարարը, թե՛ ՔԿՎ ծառայության պատասխանատուները իրական քաղաքական կամք պետք է ցուցաբերեն․«Լուրջ փոփոխությունների կարիք կա, իսկ առաջնահերթն այն է, որ ՔԿՎ օպերատիվ բաժինը պետք է ՔԿՎ-ին չենթարկվի։ Այս դեպքում կարիք չի լինի, որ ԱԱԾ-ն խուզարկություն իրականացնի ՔԿՀ-ներում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում