Զբոսաշրջիկների մի մասը, որոնք ճամփորդության համար տոմս և ապահովագրություն են գնել, մայիսյան տոներին կմեկնեն Թուրքիա, Վրաստան կամ Հայաստան, հաղորդում է «Ալֆաստրախովանիե» ապահովագրական ընկերությունը։
«Հանգստի համար երկիր ընտրելով՝ ռուսաստանցիները մի քանի գործոններով են առաջնորդվում՝ առաջին հերթին թռիչքի տևականությամբ և տվյալ երկրում եղանակով։ Ինքնուրույն զբոսաշրջիկներն այս տարի հանգստի համար նախընտրում են Թուրքիան (21 տոկոս), Վրաստանը (16․3 տոկոս) և Հայաստանը (5․5 տոկոս)»,-ասել է ընկերության ներկայացուցիչը։

Պահանջարկ են վայելում նաև Իսրայելը, Չեռնոլոգրիան, Կիպրոսը, ԱՄԷ-ն, Մեծ Բրիտանիան, Իտալիան և Չինաստանը։

Իսկ ընկերության կայքում գնված ապահովագրությունների վերլուծության համաձայն՝ առցանց ապահովագրություն և տոմսեր գնած զբոսաշրջիկների 80 տոկոսը շենգենյան երկրներ կմեկնի։







































