Friday, 03 07 2026
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
10:10
ԱՄՆ-ն կասկածում է Իսրայելին իրանցի բանակցողների դեմ մահափորձի մեջ. NYT
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
09:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Նավթի գներն աճել են – 02/07/26
Լարսը բաց է
08:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
Ավտոճանապարհներն անցանելի են
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը

Միհրան Պողոսյանը քիչ է. ինչ է ուզում Ռուսաստանը

ԴԱՀԿ նախկին պետ, «բանանի արքա» Միհրան Պողոսյանի ձերբակալությունը Ռուսաստանում ուներ որոշակի անսպասելիություն՝ հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո կարծես թե դարձել է օրենքի հետ խնդիր ունեցող նախկին պաշտոնյաների ապաստարան: Համենայնդեպս, Ռուսաստանում են պատսպարվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, Մարտի 1-ի գործի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը: Ահա այդ համատեքստում էլ Միհրան Պողոսյանի՝ Ռուսաստանում գտնվելը, չնայած նրա նկատմամբ հետախուզում հայտարարելուն, հանրային շրջանակներում ընկալվեց առնվազն հերթական պատսպարման համատեքստում: Բայց այս անգամ Ռուսաստանը որոշեց առնվազն ձերբակալել նրան՝ ի տարբերություն երկու Հարությունյանների:

Սակայն դեռ պարզ չէ, թե արդյո՞ք դա նշանակելու է, որ Պողոսյանին կարտահանձնեն հայկական արդարադատությանը: Ի վերջո, դեռ պարզ չէ, թե ինչ կպարզվի նրա թղթաբանության մեջ: Հանկարծ կարող է պարզվել, որ նա ռուսական քաղաքացիություն ունի, կամ՝ Ռուսաստանը կարող է արտահանձնման գործընթացը դարձնել Հայաստանի հանդեպ խաղաքարտ՝ այդպիսով փորձելով «առևտրի» բերել Հայաստանի նոր իշխանությանը: Միևնույն ժամանակ, սակայն, ակնառու է, որ կա Հարությունյանների և Պողոսյանի տարբերություն, ու այդ տարբերությունն ազգանունը չէ:

Տարբերությունն այն գործերն են, որոնց առիթով պատսպարում են «փախստականների»: Մարտի 1-ն ու Պողոսյանի գործերը Ռուսաստանի համար, մեղմ ասած, համեմատելի չեն, հաշվի առնելով դրանց ոչ միայն քրեաիրավական, այլ առաջին հերթին, թերևս, քաղաքական ընդգրկումը:

Մարտիմեկյան գործը Հայաստանի քաղաքական կյանքում շրջադարձային հանգուցային նշանակություն ունեցած և, թերևս, մինչև այժմ իր ազդեցությունն ունեցող գործ է: Ապաստան տալ այդ գործի մանրամասներին տիրապետող անձանց, նշանակում է, մեծ հաշվով, որոշակի քաղաքական ազդեցություն ունենալ թե՛ գործի ընթացքի, թե՛ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա ընդհանրապես: Իհարկե այնպես չէ, որ Ռուսաստանն ազդեցության այլ գործիք չունի, սակայն լրացուցիչ գործիքն իհարկե չի խանգարի, և մյուս կողմից էլ, անշուշտ, խոսքը վերաբերում է երկու առանցքային վկաների մասին: Վկաներ, որոնք ոչ միայն Ռուսաստանի համար կարող են լինել ցանկալի տեղեկատվության աղբյուր, այլ նաև կարող են Ռուսաստանի տեսանկյունից լինել այլոց համար, տվյալ դեպքում Հայաստանի հանրության համար հասանելի անցանկալի տեղեկատվության աղբյուր: Այլ կերպ ասած՝ պաշտպանելով նրանց, Մոսկվան պաշտպանում է իր շահերը և կպատսպարի այնքան, քանի դեռ շահերը չեն պահանջել հանձնել: Իսկ դա կախված է արդեն այն իրավիճակից, որ կստեղծի Հայաստանի հանրությունը: Դա էլ իր հերթին նշանակում է, որ իրավիճակը չի փոխվի երկար ժամանակ, քանի որ խոսքը հայ-ռուսական հարաբերության կառուցվածքի խորքային փոփոխության մասին է, որը մեծ աշխատանք և ժամանակ պահանջող խնդիր է:

Միհրան Պողոսյանը Ռուսաստանի շահերի արտացոլում չէ: Ավելին, նա կարող է լինել Ռուսաստանի համար բալաստ, որից ազատվելով, այսինքն՝ որին Հայաստանին արտահանձնելով, Մոսկվան կարող է փորձել Հայաստանի հանրության մոտ, այսպես ասած, ռեաբիլիտացվել Հարությունյանների համար և ընդհանրապես փոքր-ինչ թոթափել իրեն էլ հայտնի Հայաստանում առկա այն հանրային համոզումը, որ Մոսկվան ինչպես նախկին համակարգի գլխավոր հովանավորն էր այդ համակարգի իշխանության եղած տարիներին, այդպես էլ այդ արդեն նախկին իշխող համակարգի գլխավոր հովանավորն է այժմ: Իսկ դա հովանավորություն է ընդդեմ հայկական պետականության, քանի որ խոսքն այդ պետականության հաշվին գոյություն ունեցած և հարստացած համակարգի մասին է: Հետևաբար, Միհրան Պողոսյանին արտահանձնելը՝ այն էլ, եթե դա տեղի ունենա, ամենևին բավարար չէ, որպեսզի Հայաստանի հանրությունը վերանայի Ռուսաստանի այդ դերի մասին իր գնահատականն ու պատկերացումը: Հատկապես որ մի ձեռքով արտահանձնելով նրան, Մոսկվան մյուս ձեռքով ոչ միայն դեռևս պատսպարում է Մարտի 1-ի գործում առանցքային վկաների, այլ, մեծ հաշվով, իր մեդիադաշտն է տրամադրում նրանց ինֆորմացիոն պաշտպանությանը՝ այն էլ Հայաստանի պետական արժանապատվությունը ոտնահարելու տարբերակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում