«Հրապարակ»-ը գրում է. «Մարտի 1-ի հանրահավաքն այս տարի ավելի շատ կրքեր է բորբոքել, քանի որ անմիջապես հաջորդեց «Եվրամայդանի» դեպքերին: Ուկրաինական օրինակն աչքի առաջ՝ մեր իշխանությունն անհանգստացած է և ամեն ինչ անում է, որ հնարավորինս քիչ մարդ հավաքվի Ազատության հրապարակում:
Թեև տվյալ պարագայում ոչ այնքան մարդկանց քանակն է կարևոր, որքան տրամադրվածությունը: Իսկ հեղափոխական տրամադրություններ այսօր դեռ չեն նկատվում: Փաստորեն, իշխանությունը գերագնահատել է ընդդիմությանը: Բայց, ինչպես ասում են, երկու ահը մի մահ արժե:»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։







































