Այսօր՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի պետական հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին հաղորդումը:
«Որպես ժամանց՝ դուք դիտո՞ւմ եք հեռուստացույց. բացի Հանրային հեռուստաընկերությունից՝ այլ ալիքներ նայո՞ւմ եք: Աբիդնի չի՞, որ դուք լիցենզիաներ եք տվել հեռուստաընկերություններին, որոնք մեծ հաշվով լսարան չունեն»,- դիմելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին՝ հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
Պատգամավորի խոսքով՝ հեռուստաընկերությունները ոչ միայն օգտակար ոչինչ չեն տալիս, այլև շատ դեպքերում պարունակում են վնասակար տարրեր. «Մասնավորապես ընտանեկան բռնության քարոզ. ունե՞նք արդյոք մեխանիզմներ՝ բացառելու, կանխելու վնասակարը»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































