Հունաստանի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, որպեսզի ցույցի մասնակիցներին՝ ուսուցիչներին և դպրոցի պահակներին, թույլ չտա մոտենալ ֆինանսների նախարարությանը: Մեկ կին տուժել է: Ձերբակալվել են ակցիայի 17 մասնակիցներ:
Դպրոցների ուսուցիչների արհմիության առաջնորդի խոսքերով՝ ակցիան խաղաղ է եղել, երբ ոստիկանները ուժ են կիրառել: «Ժողովդավարությունն ավարտված է»,- ասել է արհմիության առաջնորդը:
Ուսուցիչների բողոքում էին աշխատատեղերի կրճատման դեմ:







































