Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 4-ին ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի պատվավոր նախագահ Հարություն Արմենյանին և համալսարանի Թրփանճյան գյուղական համայնքների զարգացման ծրագրի ղեկավար Արմեն Սարդարյանին և քննարկել նրանց հետ մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման հետ առնչվող մի շարք հարցեր։
Երկրի ղեկավարը հաջողված է համարել Թրփանճյան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը՝ նշելով, որ այն դրական ազդեցություն է գործում Արցախում ժամանակակից բիզնես մշակույթի զարգացման վրա։









































