Գերմանիայի Charite համալսարանական հիվանդանոցի գիտնականները ուսումնասիրել են սրտի վիրահատությունից առաջ կոմիքսներ դիտելու արդյունավետությունը: Ինչպես ցույց են տվել դիտարկումները, նկարազարդ պատմությունները օգնում են ավելի լավ ըմբռնել վիրահատության ընթացակարգը և նվազեցնել նախավիրահատական անհանգստությունը:
Սրտաբանները և նկարիչները 15 էջանոց կոմիքս են մշակել, որը բնութագրում է սրտի կաթետերացումը: Առավելություններն ուսումնասիրելու նպատակով 121 հիվանդի տեղեկացվել է կամ նախքան ընթացակարգը, կամ բժշկական հարցազրույցի ժամանակ՝ պաշտոնական տեղեկատվության թերթիկով, կամ լրացուցիչ՝ տեսողական ներկայացմամբ: Մի խումբ գիտնականներ գնահատեցին, թե որքան լավ են հիվանդները հասկացել գործընթացը, արդյոք անհանգստությունն ուժե՞ղ էր, արդյոք բավարար բացատրություն ստացա՞ն, թե՞ ոչ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կոմիքսների դիտումն օգտակար էր բոլոր բնագավառներում. մարդիկ կարողացան ճիշտ պատասխանել գործողության ընթացքի, ռիսկերի և վարքագծի կարևոր ձևերի մասին: Ընդ որում, հարցվողները նշել են, որ ավելի քիչ են մտահոգված, քան քննարկումից առաջ: Ընդհանուր առմամբ, շուրջ 72%-ը ավելի լավ էր պատրաստված սրտի կաթետերացման համար, ի տարբերություն վերահսկողական խմբի մեջ ներգրավված կամավորների 41%-ի:








































