Monday, 06 07 2026
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը

Բաներ, որ չի ասել պաշտպանության ոչ մի այլ նախարար

Արցախյան գործընթացում ներկայիս իրավիճակն անկասկած շատերի մոտ է առաջացնում հակասական տպավորություններ ու ընկալումներ: Տարիներ շարունակ «վարժվելով» ագրեսիվ Ադրբեջանին՝ ներկայումս շատերն են տարօրինակ կամ կասկածելի համարում այն, որ Բաքուն, արդեն մի քանի ամիս է, պայմանավորվել է Երևանի հետ պահպանել հրադադարը, և սահմանին անդորր է, չեն լինում զոհեր, չեն լինում սադրանքներ, իսկ նախագահների ու նախարարների մակարդակի հանդիպումներում էլ խոսվում է շփումների, մարդասիրական քայլերի մասին: Սա, իհարկե, շատերին է թվում կասկածելի:

Մեկնաբանություններն, անշուշտ, կարող են տարբեր լինել, և հանրության մեջ կգտնվեն շերտեր, որոնք իրավիճակը կհամարեն Բաքվի խորամանկ և հնարամիտ մարտավարություն, կգտնվեն շերտեր, որոնք կբացատրեն նոր իրավիճակը Հայաստանում թավշյա հեղափոխությամբ, Հայաստանի նոր իշխանության քայլերով, օրակարգային նոր հարցադրումներով և այլն: Այդ ամենի մասին անդրադարձի առիթ ունեցել ենք և անշուշտ, կունենանք բազմիցս: Տվյալ պարագայում խնդիրը «կասկածն» է, որ փորձ է արվում մատուցել՝ բխեցնելով ներկայիս հարաբերական և աննախադեպ թվացող խաղաղությունից, նաև հավելելով մեկնաբանություններով, թե Բաքուն այս հանգամանքն օգտագործում է պատերազմի պատրաստվելու և ամրություններ կառուցելու համար:

Այստեղ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ են առաջարկում այդ մարդիկ, Հայաստանին առաջարկում են պատերա՞զմ սկսել, թե՞ Բաքվից պահանջել խախտել հրադադարը: Այո՛, Բաքուն պատրաստվել է ու պատրաստվում է պատերազմի, և դա նորություն չէ: Եվ պատրաստվելու է՝ անկախ ամեն ինչից: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է խոսի խաղաղ գոյակցության հնարավորության մասին և ձգտի հասնել իրավիճակի, որը կապահովի թեկուզ հարաբերական խաղաղություն: Եվ դա էլ իր հերթին չի նշանակում, որ Հայաստանն այդպիսով դադարում է պատերազմի պատրաստվելուց՝ Ադրբեջանին զսպելու նպատակով: Չէ՞ որ, ի վերջո, նույն կերպ ադրբեջանցիները կարող են իրենց հարց տալ, որ Հայաստանն այս ժամանակն օգտագործում է պատերազմի պատրաստվելու համար: Առնվազն տեսականորեն կարող են տալ այդ հարցը:

Այլ կերպ ասած՝ սրա վերաբերյալ հայկական դիսկուրսը տեղին կարող է լինել մի դեպքում միայն, և դա ոչ թե խաղաղության մասին խոսելու և խաղաղության միջավայր ձևավորելու հարցում Բաքվին սեղանի շուրջ նստեցնելու դեպքն է, այլ կարող է լինել այն դեպքը, երբ լինեն լուրջ կասկածներ, որ Հայաստանը չի պատրաստվում պատերազմի, և որևէ հավասարակշռություն է խախտվում հօգուտ Բաքվի: Մինչդեռ, ոչ միայն չկա այդպիսի բան, այլ նույնիսկ Հայաստանի պաշտպանության նախարարն է անում աննախադեպ հայտարարություններ, որոնք չեն հնչել Հայաստանի և ոչ մի պաշտպանության նախարարի շուրթերից: Ըստ այդմ՝ խնդիրը շատ պարզ է՝ մեզ պետք է անհանգստացնի ոչ թե խաղաղության շրջանը, այլ որևէ հիմնավոր կասկած, որ մենք այդ շրջանն օգտագործում ենք մեր պետական դիմադրությունը բարձրացնելու ոչ բավարար արդյունավետությամբ: Կա՞ն այդպիսի հիմնավոր կասկածներ, դրանց մասին պետք է խոսել, բայց առարկայորեն, ոչ վերացական և քնարական:

Միաժամանակ, դա մի թեմա է, որի ասպեկտների մի զգալի մասը պահանջում է շատ փակ, շատ նեղ շրջանակի խոսակցություն, և այդ իմաստով թերևս չէր խանգարի, որպեսզի հասարակական-քաղաքական մանիպուլյացիաներից խուսափելու համար նախաձեռնվեին տարբեր խմբեր և ֆորմատներ, որտեղ նեղ և լուրջ շրջանակում կլինեն քննարկումներ այդ թեմայով, գլոբալ թեման ավելորդ մանիպուլյացիաներից պաշտպանելու և հակառակը՝ ժամանակի օգտագործման էֆեկտիվության բարձրացմանը նպաստելու համար:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում