Իրանի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Ահմեդրզա Փուրդաստանը հաստատել է զորքերի բարձր պատրաստականությունը և թշնամիներին զգուշացրել զերծ մնալ ցանկացած արկածախնդրությունից՝ հաղորդում է IRNA գործակալությունը:
Գեներալի խոսքերով՝ Իրանի զինված ուժերը ունեն պատրաստականության բարձր մակարդակ:
Նա նաև նշել է, որ երկրի թշնամիները գտնվում են զինված ուժերի վերահսկողության ներքո, վերջիններս տեղյակ են նրանց հնարավորություններից:









































