Հունգարիայում ավարտին է մոտենում «Բուդապեշտ Սփրինգ» շախմատային միջազգային մրցաշարը:
Վերջին տուրից առաջ Արտյոմ Տիմոֆեևը և Վլադիմիր Օնիշչուկը 6.5-ական միավորով գլխավորում են աղյուսակը: Սամվել Տեր-Սահակյանը և Արամ Հակոբյանը վաստակել են 6-ական միավոր և կիսում են 3-րդ հորիզոնականը:
Կայանալիք վերջին տուրում երկու հայ գրոսմայստերները մրցելու են միմյանց դեմ: