Կատալոնացի գործարար Ալեքս Ֆենոլը հրապարակավ հրաժարվել է սեղմել Իսպանիայի արքայազն Ֆելիպեի ձեռքը՝ հայտնում է Espanarusa-ն:
Նա իր արարքը բացատրել է նրանով, որ իր «արժանապատվությունը իրեն թույլ չի տալիս սեղմել այն մարդու ձեռքը, որը արգելում է մեզ քվեարկել»:
Այս կերպ Ալեքս Ֆենոլը իր դժգոհությունն է հայտնել արքայազնի այն արտահայտությունների դեմ, որով նա անթույլատրելի էր համարել Կատալոնիայի դուրս գալը Իսպանիայի կազմից:
Դեպքը տեղի է ունեցել Բարսելոնում՝ Բջջային միջազգային համաժողովի ժամանակ:
Ֆենոլը ShareisFashion ընկերության գլխավոր տնօրենն է, ինչպես նաև Solidaritat per la Independencia (SI) կուսակցության նախկին ակտիվիստ:







































