Մարգարյան 29 չորրորդ կարգի վթարային շենքի բնակչուհի Ամալյա Թուլումջյանը մոտ հիսուն տարի է՝ բարձրացնում է իրենց շենքի վթարային լինելու հարցը, ներկայացնում նաև առաջին հարկում՝ իրենց տան աննկարագրելի խոնավությունը, ինչի պատճառով աղջիկը մի շարք հիվանդություններ է ձեռք բերել և մահացել: Հիմա էլ նրա 16-ամյա թոռն է տարատեսակ հիվանդություններ ձեռք բերում, քանի որ տունը խոնավ է և ցուրտ:
Ամալյա Թուլումջյանը ասաց, որ ինքը դիմել է տարբեր ատյանների, սակայն ոչ մի տեղաշարժ:
«Մենք էնտեղ չենք ապրում՝ տառապում ենք»,- ասաց կինը, որը խնդրում է չորս սենյականոց բնակարանը փոխել մեկ սենյականոցով, որպեսզի գոնե հնարավոր լինի ապրել:
«Թե չէ՝ ձեռիցս գնում ա էրեխեն»,- հուզված ասաց նա՝ հավելելով, որ մի քանի օր առաջ է թոռնիկը դուրս գրվել հիվանդանոցից. գոնե մեկը խղճի զգացում ունենա՝ մեզ օգնի:
Նա իր հետ բերել էր բոլոր դիմումները՝ ընդհուպ մինչև աղջկա և թոռնիկի հիվանդությունների մասին, որոնք առաջացել են ցուրտ ու խոնավ տան պատճառով:







































