Բրովարի միջշրջանային դատարանը չի հասցրել երկարաձգել Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի խափանման միջոցը։ Հերթական դատական նիստից հետո նա լքել է դատարանի դահլիճը։
Նշվում է, որ ազատ է արձակվել նաև «Սպայական զորակազմ» գերիների ազատ արձակման կենտրոնի ղեկավար Վլադիմիր Ռուբանը։
Սավչենկոյին և Ռուբանին ազատ են արձակել մինչև մայիսի 7-ը, երբ նախատեսված է նրանց գործով հերթական նիստը։









































