Friday, 03 07 2026
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև

Փաշինյանը համտեսեց իշխանության «դրական կողմերը»․ ինչո՞ւ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը չեն դառնում նախարարություն

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվեց կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցը։ Կառավարությունն առաջարկում է, որ լինի 12 նախարարություն՝ 17-ի փոխարեն: Կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետներից և 12 նախարարից: Առաջարկվող փոփոխություններից հետո կառավարության կառուցվածքում ընդգրկվելու են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, արդարադատության, արտակարգ իրավիճակների, արտաքին գործերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, շրջակա միջավայրի, պաշտպանության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունները։ Սփյուռքի նախարարությունը կմիավորվի վարչապետի աշխատակազմին, որտեղ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ նախարարությունների կրճատումից հետո կկրճատվեն քաղաքական և հայեցողական պաշտոններ, նախարարների տեղակալների, խորհրդականների, խոսնակների հաստիքներ, ընդհանուր թիվը՝ մի քանի տասնյակ։ Իսկ նախարարությունների միաձուլումից հետո կրկնվող ստորաբաժանումների քանակը կկրճատվի, որի ցուցանիշն էլ գնահատվում է մի քանի հարյուր։ Քննարկումներին հատկապես բուռն արձագանքեցին ընդդիմադիր խմբակցությունների անդամները։ Մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրեց մեկ տարի առաջ Փաշինյանի մոտեցումները, որոնցից և ամենակարևորը փոփոխությունների այս նախագծում տեղ չեն գտել, օրինակ, կառավարությունը չի հրաժարվում սուպերվարչապետական համակարգից՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն այդպես էլ չեն դառնում նախարարություններ։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով քննարկումներին, նշեց՝ Նիկոլ Փաշինյանը, դառնալով ՀՀ վարչապետ, համտեսեց իշխանության բոլոր «դրական կողմերը». «Ինչպես ասում են գյումրեցիները՝ համը բերանն է ընկել ու չի պատրաստվում հրաժարվել սուպերվարչապետությունից»։

Երրորդ պատճառը, ըստ Համբարյանի՝ այն է, որ Փաշինյանը շատ լավ գիտակցում է իր թիմի թույլ լինելը, նախարարների մի մասի ոչ պրոֆեսիոնալիզմը. «Նրան մնում է մեկ բան՝ իր վերահսկողության տակ պահել ուժային ոլորտը, սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նա չի ուզում հրաժարվել ԱԱԾ-ի ու ոստիկանության նկատմամբ իր վերահսկողությունից։ Եթե մյուս ոլորտների հետ կապված կարող է վերահսկողություն ունենալ, այս դեպքում՝ իր վերահսկողությունից դուրս մեծ խնդիրներ կարող է առաջանալ։ Վերջին շրջանում մեծ կասկածամտություն կա այս ոլորտի նկատմամբ, ուստի նա չի ցանկանում հրաժարվել իր ազդեցությունից»։

Համբարյանը նաև համաձայն չէ որոշ նախարարությունների լիկվիդացիայի հետ․ «Օրինակ՝ գյուղատնտեսության, մշակույթի նախարարությունները։ Այո, կողմ եմ, որ Սփյուռքը լինի ԱԳՆ-ի ստորաբաժանում, սպորտը կարող է միանալ կրթությանը, բայց Փաշինյանը վերացնում է այնպիսի նախարարություններ, որոնք շատ անհրաժեշտ էին մեր երկրի համար։ Զարմանալի է, որ կա բարձրագույն տեխնոլոգիաների,արդյունաբերության նախարարություն։ Այդ ի՞նչ արդյունաբերական հզորություններ կան, ինչ կապ ունի մեր պետությունը բարձրագույն տեխնոլոգիաների հետ»։

Քաղաքագետն ընդգծեց՝ փոփոխությունների հետ որոշ դրվագներով համաձայն է, որոշներով՝ ոչ։ «Տեսնենք, թե ինչ կստացվի, ամենակարևոր խնդիրը կադրային քաղցն է, ստիպված եմ կրկնել՝ այդ կադրային քաղցը պատուհաս է դարձել մեր երկրի համար։ Թեթև կամ միջին, բավականին մեծ ծանրություն ունեցող հարցեր ոչ թե լուծում են ստանում կառավարության տարբեր ստորաբաժանումների, այլ վարչապետի անմիջական ներգրավվածությամբ։ Օրինակ՝ Չարենցավանի դասադուլին խառնվում է վարչապետը, ի՞նչ է անում մարզպետը, կրթության վարչության պետը, վատագույն դեպքում՝ գոնե նախարարը»,- եզրափակեց նա։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով, մինչդեռ վարչապետը ճիշտ որոշում է կայացրել։ «Առաջինը ուժայինների մասով նշեմ՝ ճիշտ է, որովհետև Հայաստանն ակնհայտորեն հուզումների շրջանում է, դա կազմակերպված է, սաբոտաժի քաղաքականություն է վարվում, ընդգծված ու ակնհայտ։

Ինձ թվում է՝ այդ գործընթացը, ենթադրում եմ, ղեկավարում է Սերժ Սարգսյանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Շիրինյանի՝ հաշվի առնելով խորհրդարանում ընդդիմության՝ ի դեմս «Լուսավոր Հայաստանի» սակավ ներկայացվածությունը, երկրում անհասկանալի քաղաքական գործընթացները՝ վարչապետը ճիշտ կանի որոշ վերապահումով վերաբերի ԱԱԾ-ն ու ոստիկանությունը նախարարություններ դարձնելուն ու այժմ դրանք չհանձնի խորհրդարանին. «Իսկ ընդհանրապես դա պետք է, բայց մեկ կամ երկու տարի հետո, երբ լինի կայունություն, օլիգարխիան հանձնվի»։

Քաղաքագետն առաջարկում է նաև առանձնացնել արդյունաբերության նախարարություն. «Դա էկոնոմիկայի մեջ չպետք է տարալուծել, առանց դրա Հայաստանը ապագա չունի, մենք անպայման պետք է ունենանք արդյունաբերության նախարարություն»։

Ըստ նրա՝ մենք պետք է նաև առաջին փոխվարչապետի պաշտոն ունենանք. «Եվ դա լինի մեկը, ով շատ լավ հասկանում է տնտեսությունից։ Իսկ ընդհանրապես Հայաստանը պետք է համարձակություն ունենա ստրատեգիական տեղաշարժ անել՝ գերակայությունը տա ազգային արդյունաբերական դասակարգին, ներկրողի դերակատարությունը պետք է սահմանափակվի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում