«Գահերի խաղի» աստղը և աշխարհի ամենաուժեղ տղամարդը՝ Հաֆթոր Բյորնսոնը պատմել է, որ հանրաճանաչ սերիալում դերը ստացել է Facebook-ի միջոցով, հաղորդում է CNBC-ը:
Բյորնսոնը, որն այդ ժամանակ ընդամենը 24 տարեկան էր և «Գահերի խաղի» երկրպագու՝ դերասանական ոչ մի փորձ չուներ:
Նա պատմել է, որ քասթինգի մանսակցելու առաջարկը ստացել է Facebook-ի միջոցով և սկզբում հաղորդագրությունը նույնիսկ չի նկատել, իսկ հետո չի կարողացել հավատալ, որ այն կարող է իրական լինել:

«Երբ ստացա հաղորդագրությունը, ես կարդացի այն՝ նույնիսկ չպատասխանեցի, քանի որ մտածեցի, որ դա ինչ որ մեկի կատակն է: Ես պարզապես լուրջ չվերաբերվեցի դրան»,- ասել է Բյորնսոնը:
Սակայն, քասթինգն անցնելուց հետո, Բյորնսոնը ստացել է Լեռան դերը սերիալի 4-րդ եթերաշրջանում:
Ավելի վաղ, «Գահերի խաղի» աստղ իսլանդացի դերասան Հաֆթոր Բյորնսոնը ստացել է «Աշխարհի ամենաուժեղ տղամարդը» տիտղոսը:











































