Սևաստոպոլում հրաժարվել են վերաձևավորել «Բերկուտ» հատուկ ստորաբաժանումը: Այս մասին հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը`վկայակոչելով հանրահավաքի ժամանակ ընտրված քաղաքապետ Ալեքսեյ Չալոգոյին:
Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Ավագովը լուծարել էր «Բերկուտ» հատուկ ստորաբաժանումը:
Նշվում է, որ Սևաստոպոլի «Բերկուտը» չի ենթարկվում Ավագովի`ստորաբաժանման վերաձևավորման մասին հրամանին: «Բերկուտը» կմնա քաղաքային ոստիկանության կազմում և աշխատավարձ կստանա:
Չալոգոյի խոսքերով`Սևաստոպոլի ճանապարհին բոլոր արգելափակված կետերն աշխատում են, իսկ «Կիևի ցանկացած սուրհանդակի» քաղաք կթողնեն միայն գործադիր կոմիտեի հետ համաձայնեցնելուց հետո:









































