Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացող աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն անհաջողության է մատնվել:
1/8-րդ եզրափակչում նա 3-7 հաշվով զիջեց գերմանացի Ռոլանդ Շվարցին:
Որակավորման փուլում Ջուլֆալակյանը վստահ հաղթանակ էր տարել հոլանդացի Մարսել Ստերկենբուգի նկատմամբ: