Ամերիկացի բլոգերներ Քելին և Քոդին Instagram-ում լուսանկար են հրապարակել, որտեղ աղջիկը շատ վտանգավոր դիրքում է պատկերված՝ փաստացի կախված անդունդի եզրին: Արդյունքում, օգտատերերը տարբեր կերպ են արձագանքել նկարին, ոմանք՝ անթաքույց քննադատությամբ:
Լուսանկարում Կոդին կանգնած է լողավազանում և համբուրում է Քելիին, որը կախված է անդունդի եզրին՝ բռնվելով նրա ձեռքերից:
«Կյանքում մեր մեծագույն ուժը, ամենակարևոր սկզբունքը ինտուիցիան է: Միայն դուք կարող եք ճանաչել ձեր մարմինը, զգալ ձեզ շրջապատող տարածությունը և հասկանալ ձեր ունակությունները»,- լուսանկարը մեկնաբանել են բլոգերները:
Լուսանկարն ավելի քան 18 հազար լայք է հավաքել, ինչպես նաև բազմաթիվ մեկնաբանություններ: Դրանցից մի քանիսը կտրուկ բացասական են. «Այսօրվա իմ տեսած ամենահիմար բանը: Պատկերացրեք, թե ինչ կպատահեր, եթե նա հանկարծ վայր ընկներ: Եվ սա միայն համացանցում ունեցած փառքի համար»:
Այնուամենայնիվ, եղել են օգտատերեր, որոնք նկարը հավանել են:
https://www.instagram.com/p/BvwamQAF0Lm/?utm_source=ig_embed








































