Monday, 29 06 2026
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
Team Telecom – Azer Telecom գործարքը ՀՀ համար պարունակում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ

Հայկական Մայդանն անխուսափելի է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը (Նյու Յորք):

Մայդանը հաղթեց: Ինչպե՞ս եք գնահատում դա և ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

– Մայդանի հաղթանակն ուրվագծվում էր, սակայն, միևնույն է, ինչպես բոլոր հեղափոխությունները՝ անսպասելի էր: Դա լավ օրինակ էր այն բանի, որ նույնիսկ լեգիտիմ, սակայն վարկաբեկված կառավարումն ի վերջո չափազանց խոցելի է: Ինչ վերաբերում է հեռանկարին, ապա իմ կարծիքով՝ սա խառնակ և չափազանց մի բարդ շրջանի սկիզբն է միայն: Հեղափոխությունները չեն ավարտվում միայն իշխանության գրավմամբ: Դրանք տևում են հաճախ տասնամյակներ և ընթացքում խժռում են բազում արժեքներ և սեփական լավագույն լիդերներին: Հաշվի առնելով Ուկրաինայի էթնիկ և մշակութային բազմաշերտությունն ու քաղաքական բևեռացվածությունը՝ ուկրաինական հեղափոխությունը չափազանց բարդ ընթացք է ունենալու:

-Ինչպիսի՞ն էր Ռուսաստանի մասնակցությունը ուկրաինական գործընթացներին:

– Ռուսաստանը սպասեց Օլիմպիական խաղերի ավարտին և հենց հաջորդ օրն անցավ ակտիվ գործողությունների: Այլևս անհերքելի է, որ Ուկրաինան գնալու է դեպի Եվրոպա, իսկ վերջինս, ի տարբերություն «Նարնջագույն հեղափոխության» հետագա օրերի, առավել ակտիվ է գործելու՝ իր նոր արբանյակին, իսկ ապա և նոր անդամին ընդունելու համար: Դրան անկասկած հետևելու է ՆԱՏՕ-ին անդամակցությունը, որը կլինի Լեհաստանի և Մերձբալթիկայի, ինչպես նաև Գերմանիայի ակտիվ լոբբինգի արդյունքը:

Ռուսաստանը որևէ պարագայում չի կարող պատկերացնել մի սցենար, որում իր Սևծովյան նավատորմը տեղակայված լինի ՆԱՏՕ-ի անդամության թեկնածու, առավել ևս՝ անդամ պետության տարածքում: Նույնը վերաբերում է և ՆԱՏՕ-ին: Ռուսաստանը հասկանում է, որ այլևս Ուկրաինան իր համար կորսված է, և այժմ այլևս ռևերանսներն ու սիրախաղերն ավելորդ են: Ակնհայտ է, որ Ռուսաստանն իր հավակնությունները Ղրիմի նկատմամբ չի մոռացել, և այժմ ստեղծվել է եզակի պատմական պահ՝ այն հետ ստանալու, միաժամանակ լուծելու Սևծովյան նավատորմի խնդիրը: Ռուսաստանն այժմ առավել հզոր է, քան նավատորմի տեղակայման պայմանագրի ստորագրման պահին, և էթնիկ գերակայություն ունի թերակղզում:

Ամենայն հավանականությամբ, Դաշնությունն իրեն հասանելի բոլոր մեթոդներով կխրախուսի Ղրիմի անջատումը և կստեղծի Աբխազիային և Հյուսիսային Օսիային նման մի իրավիճակ: Դրան կարող է նաև համաձայնել Եվրոպան՝ Արևելյան Ուկրաինայի մյուս մասերի հանդեպ ռուսական հավակնություններից Ռուսաստանի հնարավոր հրաժարման դիմաց: Ուկրաինայի հարցն այժմ լուծվում է երեք կենտրոններում՝ Մոսկվայում, Վաշինգտոնում և, իհարկե, Բրյուսելում, իսկ Կիևն այս հարցում որևէ դերակատարում չի կարող ունենալ:

Պարզ է, որ Ուկրաինան այլևս երբեք չի մտնի Մաքսային միություն: Կարո՞ղ է դա արդյոք նշանակել, որ Մաքսային միությունը կարող է և չկայանալ:

-Ո՛չ: Ճիշտ հակառակը: Ուկրաինայի՝ Ռուսաստանի ծիրից դուրս գալով՝ Ռուսաստանը կորցրեց մի կարևորագույն հենասյուն: Այժմ նա իր ուժերը կկենտրոնացնի այլ տարածքներ, այն է՝ Բելառուսը, Ղազախստանն ու Հայաստանը չկորցնելու վրա: Եվ որքան մեծ են կորուստները, այնքան ավելի մեծ է ճնշումը դեռևս վերահսկվող արժեքների վրա, որպեսզի դրանք պահի սեփական ծիրում: Հետևաբար Մաքսային միության կարևորությունը Ռուսաստանի համար կրկնապատկվում է: Յանուկովիչին վարչապետի բերանով ստորացնելն ու անմիջապես ապաստան չտալը հենց դրա վկայությունն են: Դա ոչ թե կամ ոչ միայն պատիժ է Ուկրաինայի նախկին կառավարչին, որ չկարողացավ բավական կոշտություն ցուցաբերել և խեղդել ապստամբությունը, այլև առաջին հերթին հաղորդագրություն մյուս արբանյակ-նախագահներին, այն է՝ եթե նահանջեն հետագա հնարավոր բարիկադներում, պատժիչ ջոկատները «դավաճաններին» «գնդակով կդիմավորեն»: Դա հրաշալի հասկանում էր Ռոբերտ Քոչարյանը, բայց չհասկացավ Վիկտոր Յանուկովիչը: Քոչարյանն առաջինը կրակեց սեփական ժողովրդի վրա, իսկ Յանուկովիչը՝ սեփական ոստիկանության կրած ծանր կորուստներից հետո միայն:

Հայաստանում մի հսկայական զանգված անթաքույց հրճվանք ցուցաբերեց ուկրաինական հեղափոխության հաղթանակի կապակցությամբ. դրա բազում վկայությունները կարող ենք տեսնել այս օրերին «Ֆեյսբուքում»: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

-Ուկրաինական հեղափոխությունն ուկրաինացիների գործն է, նրանց մի ստվար զանգվածի ցանկությունն ու մղումը: Դա լավ է ուկրաինական ժողովրդի՝ հենց այդ մեծաթիվ հատվածի համար: Հայկական կողմում ցուցաբերվող հրճվանքը պարզունակ մտածողության դրսևորում է: Եթե Հայաստանում հասարակության գերակշիռ մասը հեղափոխություն է ցանկանում և տասնամյակներ շարունակ իր ապաշնորհության պատճառով չի կարողանում այն իրականացնել, ուրեմն դրան բարոյական այլընտրանք-հատուցում գտնելու համար պետք է հրճվանքով դիմավորել յուրաքանչյուր ա՞յլ հեղափոխություն: Այդպիսի պարզունակ տրամաբանությամբ, ուրեմն, հայերը պետք է նաև հրճվեն և սատարեն Սիրիայի «հեղափոխությունը» և էլի այլ հեղափոխություններ, որոնց արդյունքները հայկական շահերի առումով խիստ կասկածելի են:

Եթե դիտարկենք հայկական տեսանկյունից, ապա ուկրաինական հեղափոխության արդյունքում Հայաստանն ու հայաստանցիները միայն կորուստներ են ունենալու: Նախ՝ Ուկրաինան ՎՈՒԱՄ-ի անդամ է, որն իր էությամբ հակահայկական կազմակերպություն է: Եվ մինչ Մոսկվան վերահսկողություն ուներ իր արևմտյան հարևանի նկատմամբ՝ ՎՈՒԱՄ-ը լուրջ սպառնալիք չէր: Այժմ փոխվում է պատկերը: ՆԱՏՕ-ում կարևորագույն դերակատարում ունի Թուրքիան, իսկ նոր Ուկրաինայի ընդգծված հակառուսական քաղաքականությունը նախևառաջ դրսևորվելու է նրա շատ ավելի թույլ արբանյակ-երկրների դեմ կատարվելիք քայլերով: Եվ դա հասկանալի է: Երկրորդ համաշխարհայինի ավարտից ի վեր մենք ապրում ենք պրոքսի պատերազմների դարաշրջանում, երբ հակամարտող հզորագույն բևեռները միմյանց դեմ պատերազմում են երրորդ ուժերի կամ երկրների տարածքներում՝ ստվերից, դրանով այդ երկրները դարձնելով անվերջանալի արյան թատերաբեմեր:

Առաջիկա Ղարաբաղյան պատերազմում, կարծում եմ, դժվար չէ կռահել, թե ում կաջակցի Ուկրաինան: Պետք է հիշել առաջին պատերազմը, որի ժամանակ ադրբեջանական անփորձ և անտաղանդ զինվորականներին հաճախ փոխարինում էին մարտական բարձր պատրաստվածություն ունեցող ուկրաինացի վարձկանները: Վերջին տասնամյակում, իր հերթին, Ուկրաինան Ադրբեջանին մատակարարել է ահռելի քանակությամբ զենք, զինամթերք և տեխնիկա, և ակնկալել, թե այդ համագործակցության ծավալները չեն աճելու՝ միամտություն է:

Մեկ այլ կարևորագույն հանգամանք. Հայաստանն այլևս Մաքսային միության անդամ երկիր է: Ուկրաինայի անդամակցության հայտի չեզոքացմամբ Հայաստանը կորցնում է ևս մեկ շուկա, որտեղ իր խղճուկ արտադրանքից ինչ-որ մի խղճուկ խմբաքանակ կարող էր սպառել: Հանձին ՄՄ-ին չանդամակցող Ուկրաինայի՝ Հայաստանը միաժամանակ կորցնում է ահռելի մի շուկա, որտեղից, ի տարբերություն արդեն անմատչելի դարձող եվրոպական և այլ ապրանքների, կարող էր ընդունելի գներով ներմուծում կատարել: Այնպես որ՝ լավ է, որ ֆեյսբուքյան բազմախոս, սակայն միայն խոսող ակտիվիստները տեղադրում են ուկրաինական դրոշի պատկերներ կամ հիացական նորություններ: Դրանով նրանք աջակցություն են հայտնում մի հպարտ և վճռական ժողովրդի, սակայն այլ խնդիր է, թե այդ հպարտության և վճռականության արդյունքն ինչպիսին կարող է լինել հրճվողների երկրի համար: Հենց նման մակերեսայնությունն է հայաստանյան հասարակության մի զգալի հատվածի դժբախտության պատճառը, որ թույլ է տալիս ընտրությունից ընտրություն ձայներ վաճառել այս կամ այն անբարո գործչին կամ այս կամ այն խիստ կասկածելի կուսակցությանը, կամ հույսեր կապել ինչ-որ թեկնածուի հետ, որ երկու անգամ հնարավորություն է ունեցել երկիրը կառավարելու, սակայն երկու անգամն էլ այն կործանման է տարել:

Ի՞նչ դեր կարող է խաղալ հայ-ուկրաինական հարաբերություններում ՆԳ նախարարի նորանշանակ պաշտոնակատար Արսեն Ավակովը:

– Հրաշալի սեղանակցի՝ միայն այդքանը: Ավակովն, ակնհայտորեն, լավ մարդ է, կրթված, արժանապատիվ և մի շարք այլ դրական հատկանիշներով օժտված գործիչ, ինչպես նաև ինչ-որ տեղ ծագումով մի քիչ հայ է: Սուլթան Աբդուլ Համիդն էլ էր հայ՝ մոր կողմից, սակայն դա չխանգարեց նրան՝ առաջնորդվելու զուտ թուրքական պետության շահերով և ոչնչացնելու իր ազգակիցներին: Հայ էր և մեծ հայ նաև Անաստաս Միկոյանը, որ Հայաստանի համար հսկայական գործ է արել, և նա մինչև մահ նվիրյալ հայ մնաց: Սակայն ստալինյան շրջանում Միկոյանը երբեմն իր հայրենակիցների մահապատիժների ցուցակներն էր մակագրում կամ կազմում և դա անում էր ոչ թե այն պատճառով, որ իրեն հայ չէր զգում, այլ որովհետև նախևառաջ ԽՍՀՄ բարձրաստիճան պաշտոնյա էր և Ստալինի մերձավորներից մեկը: Հայ է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ընդ որում՝ 100 տոկոսանոց հայ: Սակայն կարո՞ղ եք արդյոք պատկերացնել արդի քաղաքականության մեջ այսօր լավագույնը համարվող այդ բարձրակարգ դիվանագետին ոչ թե ի վնաս, այլ ի հաշիվ ռուսական շահերի՝ հայկական շահերի օգտին ինչ-որ բան անելիս: Բացառված է, և դա հասկանալի է: Այդպիսին են պետական կառավարման և քաղաքականության կանոնները:

Արսեն Ավակովը, որ, ամենայն հավանականությամբ, ժամանակավոր ֆիգուր է, նախ՝ ուկրաինացի է, հետո նոր՝ ծագումով հայ՝ Բաքվից: Նրա դերակատարման ժամկետը ուկրաինական կառավարությունում անհայտ է, իսկ ծագումը՝ բոլորովին անկարևոր: Ընդհակառակը՝ ազգայնական տարրերից ոչ զերծ արևմտյան ուկրաինացիների համար իր լիարժեք ուկրաինացիությունն ապացուցելու համար Ավակովից հավելյալ ջանքեր են պահանջվելու: Եվ դա հասկանալի է: Դա պետք է հասկանան նաև այս կամ այն ծագումով հայի հանգամանքով անմիջապես հրճվող հայերը նույնպես:

Կարո՞ղ է արդյոք Մայդանն արձագանք գտնել Հայաստանում:

– Անկասկած: Ոչ այսօր, ոչ մարտի 1-ին: Բայց ինձ թվում է՝ հայկական Մայդանն անխուսափելի է: Լարումը չափազանց մեծ է երկրում, իսկ դա ստատուս-քվոյի խանգարման ամենաառաջին գրավականն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում