Tuesday, 30 06 2026
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում

«Հայաստանի իշխանության քրեաֆեոդալական բնույթը թույլ չի տա Մայդանի դեպքերի կրկնություն Երևանում»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի Դաշնության 1-ին կարգի պետական խորհրդական, REX գործակալության ղեկավար, ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը:

– Շուրջ երեք ամիս Ուկրաինայում ձգված եվրահեղափոխությունը հասավ իր հանգրվանին, ոմանց բնորոշմամբ՝ իշխանափոխությունը, իսկ ըստ իշխանության նախկին ղեկավարի՝ պետական հեղաշրջումն արդեն իրականություն է: Ի՞նչ հետևություններ պետք է անի Ռուսաստանը: Ուկրաինական զարգացումների նման սցենարն ի՞նչ դաս էր Ռուսաստանի համար:

– Ես կարծում եմ, որ Ռուսաստանի համար ուկրաինական դասը կարելի է արտահայտել 1929թ. Ստալինի հայտնի ձևակերպմամբ` «թույլերին ծեծում են»: Ե՛վ Ուկրաինայի իշխանությունները թուլություն ցուցաբերեցին, և՛ ռուսական դիվանագիտությունը թուլություն ցուցաբերեց, և ուկրաինական իշխանությունը ստացավ մահացու հարված, իսկ ռուսական արտաքին քաղաքականությունը ստացավ ուժեղ հարված:

Առաջին հերթին Ռուսաստանը պետք է կարողանա կանխատեսել նման զարգացումները, երկրորդ հերթին` չկապի սեփական շահերը և հետաքրքրությունները միայն մեկ անձի հետ, նույնիսկ նախագահի անձի հետ, Ռուսաստանն իր շահերը պետք է կապի ողջ քաղաքական համակարգի, հասարակության և ողջ երկրի հետ, բայց չպետք է թույլ տա, որպեսզի այդ հարաբերությունները մանիպուլացվեն որևէ մեկի կողմից նույնիսկ ամենաիշխանավոր նախագահի կողմից: Ռուսաստանը պետք է սովորի արձագանքել Ուկրաինայում ստեղծված իրավիճակների նման իրավիճակներին բավականին սկզբունքայնորեն: Եթե մենք գործ ունենք պետական հեղաշրջման հետ, ապա պետք է  դրանից ադեկվատ հետևություններ անել: Միջազգային քաղաքականությունում պետական հեղաշրջումը փողոցում ահաբեկիչն է, իսկ ահաբեկիչների հետ բանակցություններ չեն վարում, պետք է հեռու մնալ, ու եթե հարևան երկրում պետական հեղաշրջում է, պետք է գործ չունենալ այն իշխանության հետ, որը դրա արդյունքում է իշխանություն վերցրել: Այս ամենից հետևողական հետևություններ ես չեմ տեսնում:

– Իսկ Ռուսաստանը Հայաստանում աշխատո՞ւմ է քաղաքական դաշտի բոլոր ուժերի հետ:

– Ո՛չ: Ես ոչ միայն տեսնում եմ այդ աշխատանքի անհրաժեշտություն, ես ինքս երբ անձնապես զբաղվում էի Հայաստանով, կապ էի պաշտպանում առանց բացառության բոլոր քաղաքական ուժերի հետ: Այսօր Ռուսաստանն աշխատում է իշխող կուսակցության, «Բարգավաճ Հայաստանի» ու ՀԱԿ-ի հետ և այսքանը: Կարելի է ասել, որ աշխատում է նաև Արթուր Բաղդասարյանի և ՕԵԿ-ի հետ:

– Հայաստանում սիրում են ուկրաինական զարգացումները պրոյեկտել հայկական իրականության մեջ: Որքանո՞վ է նման սցենար հնարավոր նաև Հայաստանում:

– Ես կարծում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, Հայաստանում չի կրկնվի, քանի որ հայաստանյան իշխանությունը չի պառակտվել, Հայաստանում չկա ընդդիմադիր խորհրդարան, Հայաստանում չկա տարածքային պառակտում, Հայաստանում կան խնդիրներ իշխանությունների հետ կապված, կան տեղական իշխանություններ, որոնք կենտրոնին չեն ենթարկվում այնպես, ինչպես պետք է, բայց այդ չենթարկվելն ունի քրեաֆեոդալական բնույթ և ոչ քաղաքական:

– Ուկրաինայում իշխանափոխությունից հետո ի՞նչ մարտահրավերներ եք տեսնում հետսովետական տարածքում Ռուսաստանի և ռուսական ինտեգրացիոն պրոյեկտների համար:

– Ես կտրուկ տարանջատում եմ Ռուսաստանի ազգային հետաքրքրությունները և ինտեգրացիոն պրոյեկտները, այսինքն՝ ամենագլխավոր Մաքսային միությունը, որը կվերածվի Եվրասիական միության: Մաքսային միությունը, Եվրասիական միությունը գործիքային է, կիրառական է, իսկ ազգային շահերը շատ ավելի կարևոր են, իսկ Ռուսաստանը հետսովետական տարածքում ունի սպառնալիքներ, ինչպես հնարավոր գործողություններ Մերձդնեստրի շահերի դեմ Մոլդովայի և Ուկրաինայի կողմից, Աֆղանստանի քաոսը, որը կանցնի Տաջիկստանով և  Ղրղզստանով, Միջին Ասիայով, դա ԼՂ հակամարտության շարունակվող ռազմականացումն է և երևի թե մեծացող արտաքին սպառնալիքը մեր շահերին Արկտիկայում:

– Արևմուտք-Ռուսաստան մեծացող լարվածությունն ու այն, ինչ կոչում են սառը պատերազմ, սպառնալիք չէ՞ ՌԴ համար:

– Ես համաձայն եմ, որ մրցակցություն կա և միշտ է լինելու, և այդ մրցակցությունը հիմա զարգանում է ոչ թե հեռու կետերում, այլ մոտենում է  Ռուսաստանին և տեղի է ունենում Ռուսաստանի սահմաններում: Կարելի է նաև խոսել Ռուսաստանի դեմ Արևմուտքի սառը էքսպանսիայի մասին:

– Պարոն Կոլերով, համաձա՞յն եք ձևակերպումների հետ, թե Ռուսաստանն այս փուլում պարտվեց Արևմուտքին:

– Այո՛, Ռուսաստանն Ուկրաինայում պարտվել է: Ի դեպ, ոչ թե այն պատճառով, որ խաղում էր, խաղում էր ու պարտվեց, այլ Ռուսաստանը պարտվեց Ուկրաինայում, քանի որ չէր խաղում ընդհանրապես: Լուրջ խաղ կամ քաղաքականություն որակել Յանուկովիչին վարկեր տալն անթույլատրելի է: Դա ավելի ճիշտ սխալմունք է,  քան խաղ: Ի սկզբանե Ռուսաստանը պետք է  սկզբունքային դիրքորոշում գրավեր նացիզմի վերականգնման նկատմամբ, Ռուսաստանը չպետք է աջակցեր տնտեսական կոռումպացված և ոչ արդյունավետ Յանուկովիչի ռեժիմին, որովհետև այդ գումարները չգնացին երկրին, Ռուսաստանը վաղուց պետք է  կապեր հաստատեր Ուկրաինան շրջանցելով, որպեսզի դրանք այսօր իրենց մեծ ներուժով աշխատեին արդեն այսօր: Չպետք է էժան գազ առաջարկեր և միգրացիոն արտոնություններ տար Ուկրաինայի քաղաքացիներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում