Քիչ առաջ Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության ներկայացրած՝ գործարանի հետ կապված խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի քվեարկության ժամանակ նույն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը 20 րոպե ընդմիջում վերցրեց: ՀՅԴ-ն այդ քայլին դիմեց ի նշան բողոքի, որ կոալիցիոն ՀՀԿ և ՕԵԿ խմբակցությունները, դեմ քվեարկելով, չէին ընդունի իրենց նախագիծը: Եվ իսկապես, կոալիցիոն խմբակցությունները տապալեցին «Նաիրիտի» հետ կապված ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին ՀՅԴ նախագիծը, որի քվեարկության արդյունքներն էին՝ 44 կողմ, 5 դեմ, 1 ձեռնպահ: Միակ ձեռնպահ քվեարկողը Գյումրիից ընտրված պատգամավոր Արման Սահակյանն է:
Այս պահին Բաղրամյան փողոցում՝ ԱԺ դիմաց, «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա են անում և պահանջում են վճարել իրենց ավելի քան մեկ տարի չվճարված աշխատավարձերը:
Նշենք նաև որ ԱԺ-ն այսօր ընդունեց ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ներկայացրած՝ Հայաստանի գազամատակարարման խնդիրներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին նախագիծը: Նախագիծն ընդունվեց 75 կողմ, 30 ձեռնպահ, 3 դեմ քվեարկությամբ: Դեմ էին քվեարկել «Ժառանգություն» խմբակցության անդամները: ԲՀԿ-ն քվեարկել է ձեռնպահ, իսկ մյուս խմբակցությունները, այդ թվում և ՀԱԿ-ը, քվեարկել են կողմ:
Այս պահին ԱԺ-ն քննարկում է ՀԱԿ ներկայացրած՝ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձանաժողով ստեղծելու նախագիծը:Նախագիծը ներկայացնում է Գագիկ Ջհանգիրյանը:
Լուսանկարը` PAN Photo-ի










































