ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում Իրանի՝ ամերիկյան ուժերի վրա հարձակվելն առանց հետևանքների չի մնա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Սպառնալով հարձակվել ԱՄՆ-ի ուժերի վրա՝ նրանք պետք է երկու անգամից ավելի մտածեն»,-ասել է Փոմփեոն։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մեկ շաբաթ անց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում կներառի։
Նա նաև հավելել է, որ ԻՀՊԿ-ն իբր պատասխանատվություն է կրում Իրաքում ամերիկացի զինծառայողների զոհվելու համար։








































