Լուրերն այն մասին, թե ժողովրդականություն վայելող «Գահերի խաղը» սերիալի եզրափակիչ եթերաշրջանում հնչելու է ոչ ստանդարտ երաժշտություն, շրջում են արդեն բավական վաղուց: Առեղծվածային թրեքի գոյությունը հաստատել են այն անձինք, որոնք աշխատում են նախագծի վրա: Այդ մասին տեղեկացնում է Pitchfork-ը:
Կոմպոզիցիայի վրա աշխատել են The Weeknd-ը, SZA-ն և Թրևիս Սքոթը: Երգի պրեմիերան կկայանա շուտով:

Մասնավորապես, հայտնի Է դարձել, որ «Գահերի խաղի» հեղինակները The Weeknd երգչից խնդրել էին կոմպոզիցիան ձայնագրել երկրպագուների համար: Դրանից հետո նա աշխատանքում ներգրավել է իր ընկերներին՝ ռեփեր Թրևիս Սքոթին և արտիստուհի SZA-ին: Նախնական տեղակատվության համաձայն՝ երգը հնչելու է եզրափակիչ տիտրերի ժամանակ:
Հիշեցնենք, որ շոուի պրեմիերան նախատեսված է ապրիլի 14-ին։










































