Ազգային ժողովի շենքի առջև ցույցի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը փոխադարձ բարձր տոնայնությամբ խոսակցություն ունեցավ ցույցին մասնակցող հոգևորականի հետ։ Հոգևորականը պահանջում էր օրհնության կարգ անել Ազգային ժողովի դահլիճում, ինչին Սիմոնյանը պատասխանեց, որ դա քննարկի այն ժամանակ, երբ հարմար լինի։










































