Monday, 29 06 2026
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
Team Telecom – Azer Telecom գործարքը ՀՀ համար պարունակում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ

Արգավանդի ղեկավարը համայնքին 60 մլն դրամի վնաս է պատճառել. քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ Արարատի մարզի դատախազության դատախազի դատավարական ղեկավարման ներքո ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցված և քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Արարատի մարզի Արգավանդ համայնքի ղեկավար Գ. Օ.-ի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հետևանքով նշված համայնքին պատճառվել է 60.992.400 ՀՀ դրամի գույքային վնաս:

Մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Ս.Ս.-ն 2016թ. օգոստոսի 4-ին դիմում է ներկայացրել նշված ժամանակահատվածում Արարատի մարզի Արգավանդ համայնքի ղեկավար Գ. Օ.-ին՝ խնդրելով փոխել համայնքում իր ունեցած 0,75 հա չափով վարելահողի հողատարածքի նպատակային նշանակությունը և միաժամանակ տվյալ տարածքին տրամադրել հասցե: Նշված հողամասում Ս.Ս-ն ունեցել է դեռևս 2005 թվականին ինքնակամ կառուցած 2412,35 ք/մ ջերմոցային տնտեսության ու 119,4 ք/մ օժանդակ շինություններ:

Համայնքի ղեկավարը, ելնելով մտավախությունից, որ դիմումի մերժման դեպքում ունենալու է խնդիրներ, օրենքով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված մուծումներից և տուգանքների վճարումից Ս. Ս.-ին ազատելու նպատակով, ղեկավարվելով համապատասխան օրենքներով և ՀՀ Կառավարության 2002 թվականի մի որոշման՝ տվյալ պահին ուժը կորցրած իրավակարգավորմամբ, 2016թ. օգոստոսի 5-ին կայացրել է որոշում՝ փոխելով համայնքում Ս.Ս.-ին սեփականության իրավունքով պատկանող 0.75 հա չափերով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը և այն դարձնելով արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների գործառնական նշանակության: Այդ որոշմամբ նաև Ս.Ս.-ին տրամադրվել է սահմանված կարգով շինարարության թույլտվություն ու հողամասին հատկացվել է հասցե: Դրանից հետո Ս.Ս.-ն որոշումը ներկայացրել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե և ստացել պետական գրանցում:

Մինչդեռ նշված պայմաններում ինքնակամ կառույցով զբաղեցրած հողամասի նպատակային նշանակությունը կարող էր փոփոխվել միայն ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ կառավարության 29.12.2011թ. որոշմամբ սահմանված կարգով: Համաձայն դրանց՝ նախ պետք է կազմվեր հողերի օգտագործման ժամանակավոր սխեմա և ներկայացվեր հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը: Եվ միայն վերջնիս կողմից ինքնակամ կառույցի զբաղեցրած հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու վերաբերյալ դրական եզրակացություն ստանալուց հետո համայնքի ղեկավարը սահմանված կարգով կարող էր կատարել ինքնակամ կառույցով զբաղեցրած հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու և ինքնակամ կառույցի օրինականացման ընթացակարգը:

Տվյալ դեպքում ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, և ՀՀ կառավարության մի քանի որոշումների պահանջներով, նախ պետք է ապահովվեր հողամասի նպատակային նշանակության փոփոխման կադաստրային արժեքների տարբերությունը՝ մեկ քառակուսի մետրի համար 6512 դրամ, ընդհանուր՝ 48.840.000 դրամ գումարը և ինքնակամ կառույցների օրինականացման մեկ քառակուսի մետրի համար 4800 ՀՀ դրամ, ընդհանուր՝ 12.152.400 ՀՀ դրամ գումարը համայնքի բյուջե մուծելը, որից հետո կարող էր ինքնակամ կառույցն օրինականացնելու համար որոշում կայացնել:

Այսինքն Գ.Օ.-ի գործողությունների արդյունքում համայնքային բյուջե չի վճարվել ընդհանուր 60.992.400 ՀՀ դրամ՝ այդ կերպ էական վնաս պատճառվելով Արգավանդ համայնքին և պետության օրինական շահերին:

Սույն արարքները կատարելու համար համայնքի ղեկավար Գ. Օ.-ին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Գործի մեղադրական եզրակացությունը հաստատվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից և այսօրն քրեական գործի հետ ուղարկվել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում