Monday, 06 07 2026
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը

Նիկոլ Փաշինյանի խաղաքարտե տնակը

Նոր Հայաստանի նոր իշխանությունը հեռու է կատարյալ լինելուց։ Մեղմ ասած։ Իրականում իշխանությունը՝ ինչպես գործադիր, այնպես էլ ու առավել ևս՝ օրենսդիր, ավելի շատ սխալներ է թույլ տալիս, քան հակառակը։ Կադրային քաղաքականությունը օբյեկտիվորեն համարվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենաթույլ կետը։ Իշխանությունը, սակայն, ըստ էության չի լսում այդ հարցում որևէ քննադատություն և շարունակում է այն նույն ոգով, ինչով եկել է իշխանության հեղափոխության միջոցով։

Բայց այսկերպ շարունակելու դեպքում տուժելու է ոչ միայն պետությունը, որը ներկայումս կառավարվում է միայն օպերատիվ կառավարման ռեժիմով, այլ իշխանությունն ինքը։

Արդեն իսկ իշխանության ներսում նկատվում են ճգնաժամի որոշակի տարրեր, ձևավորվում են տարբեր թևեր, խմբեր, որոնցից յուրաքանչյուրը ցանկանում է ավելի մեծ ազդեցություն ունենալ իշխանության մեջ ու իշխանության վրա։ Այդ երևույթը՝ բնորոշ լինելով բոլոր իշխանություններին, հատկապես սուր է արտահայտվում Նիկոլ Փաշինյանի իշխանության դեպքում, քանի որ այն, ըստ էության, զուրկ է ներքին, համակարգային միասնական շահից։

Ավելի քան երկու տասնամյակ Հայաստանում գործել է իշխանության միանգամայն այլ համակարգ ու տրամաբանություն։ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունները՝ քրեաօլիգարխիկ կամ այլ անուններով իշխանությունները գործել ու գոյատևել են հստակ մեխանիզմով. ներքևից մինչև իշխանության ամենավերին մակարդակ գործել է կոռուպցիոն շահը, որի բավարարումը մոտիվացրել է իշխանության, պետական կառավարման համակարգի բոլոր ներկայացուցիչներին։ Հենց այդ շահն է եղել այն կոնսենսուսը, որի շուրջ տարիներ, տասնամյակներ շարունակ գոյակցել են իշխանության հակադիր թևերը, օլիգարխների խմբերը, նրանց սպասարկող քաղաքական գործիչներն ու չինովնիկական դասը։ Հենց այդ կոնսենսուսն է եղել այդ երկու իշխանությունների երկարակեցության ու վերարտադրման հիմքը՝ ներքևից մինչև վերև բոլորն ամեն ինչ արել են իշխանական ու պետական կերակրատաշտից օգտվելու համար։ Նաև դա է եղել պատճառը, որ ներքաղաքական բոլոր ֆորսմաժորային իրավիճակներում իշխանական համակարգերը ցուցաբերել են աննախադեպ միասնականություն՝ վախենալով զրկվել իրենց կոռուպցիոն շահը բավարարելու հնարավորությունից։

Նոր Հայաստանում թեև կոռուպցիայի առանձին դեպքեր կան, սակայն կոռուպցիան համակարգային երևույթ չէ։ Հետևաբար, իշխանության կոնսենսուս չէ նաև կոռուպցիոն շահը։ Դա, իհարկե, դրական է։ Սակայն իշխանության ներքին տրամաբանության տեսանկյունից այն պետք է ունենա որոշակի կոնսենսուս, համընդհանուր շահ, որի բավարարումը կմոտիվացնի պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներին։ Ահա, այդ կոնսենսուսը, այդ շահն է, որ բացակայում է նոր Հայաստանի նոր իշխանության պարագայում։ Առաջին հայացքից այդ բացը լրացվում է գեղեցիկ կարգախոսներով, ժողովրդավարական երկիր ունենալու նպատակադրումներով, տնտեսական հեղափոխության հռչակմամբ և այլն։ Սակայն այդ կարգախոսներն ու տեքստերը հասցեական չեն, պետական կառավարման համակարգի ներկայացուցիչները իրենց չեն իդենտիֆիկացնում այդ լոզունգների հետ, հետևաբար, նրանք մոտիվացված չեն ավելի լավ աշխատելու համար։ Իրականում այն տեղը, որը նախկին հանցավոր համակարգերում զբաղեցնում էր կոռուպցիոն շահը, կարող էր և պետք է լցված լիներ այն գաղափարական, հայեցակարգային հենքով, որը կրում է իշխանությունը։ Սակայն գործող իշխանությունը չունի գաղափարական հենք, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս հեղափոխության օրերին հայտարարել է որևէ իզմ-ի չդավանելու մասին։ Արդյունքն այն է, որ միակ իզմ-ը, որին դավանում է այսօր Հայաստանի իշխանությունն ու պետական կառավարման համակարգը, պայմանականորեն ասած՝ «նիկոլիզմն» է։ Նիկոլ Փաշինյանի անձն է, որի վրա հիմնված է պետական կառավարման համակարգն ու ընդհանրապես իշխանությունը։

Հայաստանի ներկայիս իշխանությունը ձևով ժողովրդավարական, բովանդակությամբ՝ անձնակենտրոն իշխանություն է։ Այն ամբողջությամբ հիմնված է Նիկոլ Փաշինյանի անձի վրա՝ առանց ինստիտուցիոնալ ու համակարգային հենքի։ Դա վտանգավոր է ոչ միայն հենց իշխանության, այլ նաև պետության համար։ Որովհետև եթե մի պահ մոռանանք Նիկոլ Փաշինյանի անձը, իշխանությունը կփլվի խաղաքարտե տնակի նման։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում