Lionsgate Movies կինոընկերությունը հրապարակել է նոր պրոմո-տեսահոլովակ, որը ներկայացնում է «Hellboy. արյունալի թագուհու վերածնունդը» ֆիլմի հրեշների ստեղծման գործընթացը: Տեսանյութը հրապարակվել է ընկերության YouTube ալիքում:
Տեսահոլովակում ասվում է, որ կինոգործիչները փորձել են համակարգչային գրաֆիկան հնարավորինս քիչ օգտագործել և փոխարենը կենտրոնանալ դիզայնի վրա: Գրիմի և դիմահարդարման հեղինակը օսկարակիր Ջոել Հարլոյն է, որն ավելի վաղ մասնակցել է Star Trek ֆիլմի նկարահանման աշխատանքներին:

Hellboy ֆիլմը հիմնված է դժոխքի դևի մասին հանրաճանաչ կոմիքսների սերիայի վրա: Նա օգնում է մարդկանց պայքարել չարի դեմ:









































