ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը գրառում է կատարել` ենթադրություն հայտնելով, որ իր գրառումը կարող է իր դեմ ուղղվել, սակայն ինքը չի դադարեցնելու իր պայքարը «մեր պետությունը կործանող ծրագրերի ու անձանց առաջխաղացման դեմ»:
Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Սիրելի հայրենակիցներ, հասկանում եմ, որ այս գրառումս շատ արագ դառնալու է լայն քննարկման առարկա և ուղղվելու է իմ դեմ։ Չեն բացառվում նաև իմ դեմ դատական հայցերն ու քրեական գործեր հարուցելու նպատակով իրավապահ մարմիններին ուղղվող դիմումները։
Միևնույնն է՝ չեմ դադարելու պայքարս մեր պետությունը կործանող ծրագրերի ու անձանց առաջխաղացման դեմ …
Ժողովուրդ, հավատացեք, մեր երկիրը կորցնելու ճանապարհին երկու կարևոր արժեք է մնացել՝ ընտանիքն ու հավատը…
Ես ամեն գնով օրենքի շրջանակներում պայքարելու եմ սեռաշեղվածների և քայքայիչ աղանդների գաղափարների տարածման դեմ …
Եթե անգամ ինձ ոչ ոք չսատարի կամ քչերը սատարեն, այս պայքարի մեկնարկը համարեք տրված՝ ցանկացած վերջաբանի ակնկալիքով …»:










































