ԱՄՆ-ի 20 նահանգ դատական հայց է ներկայացրել նախագահ Դոնալդ Թրամփի դեմ՝ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու ծրագրերի պատճառով։ Այս մասին հայտնել է Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը։
Այսպիսով, նահանգները փորձում են արգելափակել դաշնային միջոցներից 1․6 մլրդ դոլար Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցմանը հատկացնելու Թրամփի վարչակազմի փորձը։







































