Friday, 03 07 2026
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters

Սա ապտակ էր մեր խորհրդարանին. Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում տրանսգենդերի ելույթից շոկի մեջ է

Այսօր ԱԺ նիստերի դահլիճում ընթացել են Մարդու իրավունքներին նվիրված խորհրդարանական լսումներ: Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա  Զոհրաբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ լսումները կազմակերպվել են ՄԻՊ գրասենյակի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ: Ն. Զոհրաբյանն ընդգծեց, որ լսումներն ունեին հստակ օրակարգ, երեք ուղղություն էր ընդգրկված՝ դատաիրավական բարեփոխումները, հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները և նրանց ինտեգրումը հասարակության մեջ, և երրորդ՝ երեխաների հիմնախնդիրները մանակատներում և այլ հաստատություններում:

Զոհրաբյանի խոսքով՝ հրավիրյալների կազմը չի որոշվել, հրավերներ միայն դեսպանատներ են ուղարկվել, հանձնաժողովի կայքում տեղադրվել է հայտարարություն, որ ովքեր զբաղվում են դատաիրավական խնդիրներով, հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների խնդիրներով, կարող են մասնակցել խորհրդրանական լսումներին:

«Որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ «Իրավունքի կողմ» կոչվող ՀԿ ներկայացուցիչը կարող էր շեղվել օրակարգից»,- նշեց Ն. Զոհրաբյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ նիստերի դահլիճում ընթացող մարդու իրավունքների խնդիրներին նվիրված լսումների ժամանակ ամբիոնին մոտեցավ «Իրավունքի կողմ» ՀԿ ներկայացուցիչը, որը, պարզվեց, տրանսգենդեր է, և անդրադարձավ իրենց խնդիրներին: Նիստը վարող Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա  Զոհրաբյանը հայտարարեց, որ իրավունք չունեին օրակարգ խախտել և նման հարց բարձրացնել ԱԺ ամբիոնից:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ն. Զոհրաբյանն ընդգծեց, որ դա ապտակ էր առաջին հերթին խորհրդարանական լսումներին և խորհրդարանին. «Ես շոկի մեջ եմ…»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում