Friday, 03 07 2026
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է

Թավշյա հեղափոխությունից հետո արդար չէ ԱՄՆ-ին մեղադրել անտարբերության մեջ․ Ստրոնսկի

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով հայ-ամերիկյան հարաբերություններում օրակարգի բացակայկության մասին, հայտարարեց, որ ԱՄՆ-ը, լինելով ամբողջ աշխարհում ժողովրդավարության ջատագով, առանձնապես մեծ ոգևորությամբ չընդունեց Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը։ Սա որքանո՞վ է ճշգրիտ բնութագրում ԱՄՆ-ի դիրքորոշումը այս հարցում, իսկապե՞ս ԱՄՆ-ը անհաղորդ մնաց Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, ինչպիսի՞ն է ընհանրապես ամերիկյան իսթեբլիշմենթում վերաբերմունքը Հայաստանում տեղի ունեցածի նկատմամբ,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս հարցերին, «Քարնեգի» հիմնադրամի ավագ գիտաշխատող Փոլ Ստրոնսկին նշեց. «Ես կարծում եմ դա այնքան էլ արդար բնորոշում չէ: Ես գիտեմ, որ թավշյա հեղափոխությունը բոլորին խորապես զարմացրեց՝ թե՛ Հայաստանում, թե՛ նաև ԱՄՆ-ում:

Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո ինձ խնդրեցին գնալ մի շարք ամերիկյան պետական կառույցներ և փորձել ճշտել՝ արդյո՞ք Հայաստանին այդ փուլում ավելի շատ օգնություն անհրաժեշտ չէ մեր կողմից, և որքան հասկանում եմ, այդ օգնությունը ընձեռվեց: Որքանով ես եմ տեղյակ՝ Միացյալ Նահանգները ամենամեծ դոնորներից մեկն է եղել հեղափոխությունից ի վեր, գուցե ոչ այնքան մեծ, որքան վարչապետը հույս ուներ, սակայն սա շարունակական գործընթաց է, ԱՄՆ կառավարությանը ժամանակ է անհրաժեշտ արձագանքելու համար, չնայած ԱՄՆ-ն հաճախ շատ ավելի արագ է արձագանքում, քան ԵՄ-ն:

Այս ամենը այսօր ընթացիկ իրողություններ են և այդպես էլ կշարունակվեն՝ ըստ իս, հատկապես երբ վարչապետ Փաշինյանը հստակեցնի իր օրակարգը: Նա Հայաստանի զարգացման հիանալի տեսլական է ուրվագծել, սակայն հիմա նա պետք է պարզաբանի, թե ինչպես է պատրաստվում այն իրականացնել, ինչից հետո Հայաստանի բարեկամների և գործընկերների համար ավելի հեշտ կլինի կողմնորոշվել, թե ինչպես և ինչով նրանք կարող են նպաստել այդ տեսլականի իրականացմանը: Սա պետք է Հայաստանի կողմից ձեռնարկված գործընթաց լինի, այսինքն՝ Հայաստանը պետք է որոշի, թե որ ոլորտներում պետք է ռեֆորմներ իրականացնել: Միացյալ Նահանգները չեն կարող թելադրել Հայաստանին:

Երբ Հայաստանը այս որոշումները կայացնի, համագործակցությունը որակապես շատ ավելի բարձր մակարդակի կլինի: Այդքան էլ արդար չէ ԱՄՆ-ին մեղադրել անտարբերության մեջ… Թավշյա հեղափոոխությունը ներքևից վերև իրականացված գործընթաց էր, և ես կարծում եմ՝ Հայաստանի համար ռեֆորմները նույն սկզբունքով պետք է պլանավորվեն: Արդյունքում, ինչպես արդեն նշեցի, Հայաստանի գործընկերները աշխարհում կկողմնորոշվեն՝ ինչպես կարող են աջակցել: Հիմա Հայաստանը ծանր աշխատանք ունի անելու՝ դուք իշխանության փոփոխություն եք ունեցել, ինչին պետք է հետևի համակարգի փոփոխությունը: Կարծում եմ՝ այստեղ դեռ բավականին լուրջ աշխատանք կա անելու, և սրա հետ կապված որոշումները պետք է Հայաստանի իշխանությունները և ժողովուրդը կայացնեն։ Երբ Հայերը հասկանան, թե իրենց առաջնահերթությունները որոնք են, ԱՄՆ-ն կկարողանա օգնել դրանց իրականացման գործընթացում»:

Անդրադառնալով հարցերին, թե որոնք են հայ-ամերիկյան հարաբերություններում ներկայումս առկա կարևոր խնդիրները, ի՞նչն է խոչընդոտում հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը, հնարավո՞ր են փոփոխություններ և որակապես այլ մակարդակի հարաբերությունների հաստատում մոտ ապագայում, Ստրոնսկին պատասխանեց. «Հայաստանն ուսումնասիրել եմ վերջին 20 տարիների ընթացքում, Հայաստանում եղել եմ բազմաթիվ անգամներ, նախորդ վարչակազմերի օրոք աշխատել եմ նաև ԱՄՆ կառավարությունում՝ Հայաստանին առնչվող խնդիրների շուրջ, և կարծում եմ, որ մեր հարաբերությունները բավականին լավն են եղել: ԱՄՆ-ն հասկանում է Հայաստանի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները, ինչպես նաև դրա հետ կապված անվտանգության մարտահրավերները, և չեմ կարծում, որ ԱՄՆ-ն այդ ուղղությամբ փոփոխությունների սպասումներ ունի. մեր գործընկերությունը գործարքային է եղել: Չնայած Հայաստանի՝ Ռուսաստանի հետ ունեցած անվտանգային գործընկերությանը՝ մենք ունեցել ենք բավականին արդյունավետ ռազմական համագործակցություն՝ միասին Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղապահ առաքելություններ ենք իրականացրել, և ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի մասնակցությունը աշխարհի այլ վայրերում իրականացված գործողությունները։

Պետք է նշել, որ մեր երկրների միջև բավականին ցայտուն մշակութային կապեր կան հաստատված, հայկական համայնքը ԱՄՆ-ում օգնում է դա կոորդինացնել… Ես կարծում եմ բավականին մեծ շանսեր կան մեր գործընկերությունը շարունակելու: Երկու կողմն էլ, իհարկե, զգույշ պետք է լինեն, որպեսզի սխալներ թույլ չտան, սխալ ազդակներ չուղարկեն միմյանց: Ես գիտեմ, որ որոշ մարդիկ Վաշինգտոնում որոշակի մտահոգություններ ունեն Սիրիա ուղարկված առաքելությամբ պայմանավորված… Բայց կարծում եմ, որ սրանք լուծելի խնդիրներ են»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում