Հնդկաստանի անտառներում հաջողվել է լուսանկարել հսկա Malabar սկյուռիկների: Նրանք իրենց եվրոպական ցեղակիցներից տարբերվում են մեծ չափերով.
Նրանք գրեթե կրկնակի մեծ են և ունեն վառ եռագույն մորթ: Այս մասին գրում է Independent-ը:
Լուսանկարների հեղինակը սկսնակ լուսանկարիչ Կաուշիկ Վիջայան է: Իրենց գույնի շնորհիվ սկյուռիկները աննկատելի են դառում արևադարձային սաղարթների մեջ։ Եվ վտանգի դեպքում նրանք կարողանում են արագորեն անհետանալ:

Լուսանկարիչը թեպետ ծնունդով Հնդկաստանից է, բայց խոստովանում է, որ երբեք չէր տեսել այդ սկյուռիկներին վայրի բնության մեջ։








































