Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ABC News հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ վստահ է, որ 2020 թ. նախագահական ընտրությունները պաշտպանվախ կլինեն, քանի որ 2016 ընտրությունների դասերը «սովորել են»:
Ցուկերբերգը հպարտ է ապատեղեկատվության և տվյալների գաղտնիության խնդիրների տարածման դեմ պայքարում սոցիալական ցանցի ձեռք բերած հաջողությամբ: Facebook- ի ղեկավարը հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել Cambridge Analytica-ի հետ աղմկահարույց պատմությունից մեկ տարի անց: Այդ ժամանակ սոցցանցը մեղադրվեց 87 միլիոն օգտատերերի տվյալների արտահոսքի համար:
Facebook- ի ղեկավարը նշել է, որ հաջորդ տարի ԱՄՆ նախագահական ընտրությունների հարցով ինքը «վստահ» է: Նա հավելել է, որ 2019 թվականին ընկերությունն ավելի շատ գումար է ծախսելու անվտանգության վրա, քան 2012թ. եկամուտը, երբ ընկերությունը մտավ IPO: Այն ժամանակ, ինչպես նշում է հեռուստաալիքը, Facebook-ի ընդհանուր եկամուտը կազմել է 5,1 մլրդ դոլար:











































