Friday, 03 07 2026
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում չարաշահումներ կատարելու համար Մրգաշատ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքին տրամադրված աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեի դպատամենտից, մեղադրանք է առաջադրվել նույն համայնքի ղեկավարին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մրգաշատ համայնքի ղեկավարը՝ ծնված 1961թ., ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ից ստացված առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացուի, ինչպես նաև ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում յուրացրել է սերմացուի և ազոտական պարարտանյութի, ինչպես նաև նշված ծրագրերի շրջանակներում Մրգաշատ համայնքի բնակիչներից՝ սերմացուի և պարարտանյութի դիմաց հավաքագրված գումարի որոշ մասը՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի՝ ընդհանուր 2.988.000 ՀՀ դրամ վնաս։

Մասնավորապես, Մրգաշատ համայնքի ղեկավարը, հանդիսանալով պաշտոնատար անձ և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, ծրագրի իրականացման շրջանակներում 2013-2016թթ. ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ից Արմավիրի մարզպետարանի միջոցով ստացել է Մրգաշատ համայնքին տրամադրված առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացու:

Համայնքի հողօգտագործողների համար նախատեսված սերմացուի մի մասը հափշտակելու դիտավորությամբ՝ համայնքի ղեկավարը կազմել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող, նշված ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքում սերմացու ստացած անձանց ցուցակ, որում ընդգրկել է սերմացու ձեռք բերելու համար չցուցակագրված և սերմացու չգնած անձանց տվյալները, նշված ցուցակը ներկայացնելով Արմավիրի մարզպետարան՝ յուրացրել է չցուցակագրված և սերմացու չգնած անձանց անվամբ ձևակերպված սերմացուն:

Այնուհետև Մրգաշատ համայնքի ղեկավարը նշված ծրագրի շրջանակներում համայնքի բնակիչների կողմից վճարված գումարները չի փոխանցել ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի հաշվին՝ յուրացնելով դրանք:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ համայնքի ղեկավարը, ցորենի սերմացուի և պարարտանյութի, ինչպես նաև դրանց դիմաց վճարված գումարների յուրացման հանգամանքը թաքցնելու նպատակով, կազմել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանքներ՝ վերը նշված ծրագրի շրջանակներում Մրգաշատ համայնքում ցորենի սերմացուի և պարարտանյութի դիմաց պարտք ունեցող անձանց վերաբերյալ, որոնց հիման վրա՝ ՀՀ կառավարության 07.12.2017թ N 1585-Ն որոշմամբ, նշված ծրագրի շրջանակներում դադարեցվել են ցորենի սերմացուի դիմաց ձևավորված պարտավորությունները՝ պետության շահերին պատճառելով էական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մրգաշատ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննության ընթացքում վերջինս ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված 2.988.000 ՀՀ դրամ վնասը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում