ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի հիշում, որ նախագահ եղած ժամանակահատվածում պարգևատրել է իր խափանման միջոցի գործով բողոքը քննող դատավոր Ռուզաննա Բարսեղյանին: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց երկրորդ նախագահի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը: Հարցին, թե արդյոք այդ հանգամանքը կարող է դատավորի ինքնաբացարկի հիմք հանդիսանալ, Ալումյանն ասաց.
«Ես էլ լսել եմ, որ նա պարգեւատրված է եղել պարոն Քոչարյանի կողմից, պարոն Քոչարյանը այդպիսի բան չհիշեց: Հաստատ գիտեմ, որ դատավորը Ամերիկյան դեսպանատան կողմից էլ է պարգեւատրված եղել, եթե այս ամեն ինչը իրար հետ գումարենք՝ կստացվի, որ երեւի լավ դատավոր է: Եթե Ամերիկյան դեսպանատունն էլ իր հերթն է համարել, որ լավ դատավոր է պարոն Քոչարյանն էլ իր հերթին, միգուցե էլի ուրիշ պարգեւներ էլ ունի՞, դա մեզ միայն ուրախացնում է եւ ինքնաբացարկի հիմք հանդիսանալ չի կարող»:









































