Սուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ էլ Սաուդը Իրաքին 1 մլրդ դոլար է նվիրել՝ Բաղդադում մարզական քաղաք կառուցելու համար, հաղորդում է Al Ekhbariya հեռուստաալիքը։
Լրագրողների տեղեկատվությամբ՝ Սաուդյան Արաբիայի առևտրի և ներդրումների նախարար Մաջիդ էլ Քասաբին Իրաքի նախագահ Բարհամ Սալեհին նվերի մասին հայտնել է Էր Ռիհադ նրա այցի ժամանակ։
Նշենք, որ Իրաքի հետ հարաբերությունները հարթելու սաուդցիների ձգտումը պայմանավորված է հարևան երկիրն Իրանի ազդեցության գոտուց դուրս բերելու ցանկութամբ։









































