Monday, 29 06 2026
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
Team Telecom – Azer Telecom գործարքը ՀՀ համար պարունակում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ
09:50
Լուկաշենկոն ժամանել է Պեկին

Դատական հեղափոխություն. Վարչապետը գնաց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 3-ին դատարանում էր, որպես վկա, դեռևս 2017 թվականի ընտրական գործընթացին առնչվող գործով: Խոսքը Երևանի քաղաքապետի ընտրությանը «Ելք» դաշինքի նախընտրական արշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպի մասին էր, որով ընտրարշավը խոչընդոտելու և բռնության համար մեղադրվում է Մանախ մականունով հեղինակությունը: Գործի մանրամասները այս դրվագում, սակայն, էական չեն: Էական է այն, ինչ տեղի ունեցավ դատարանում՝ գործող վարչապետը, պետության փաստացի առաջին դեմքը վկայի կարգավիճակով ներկայացել է դատարան, ցուցմունք է տալիս, պատասխանում մեղադրյալի պաշտպանի և մեղադրող կողմի հարցերին: Սա Հայաստանի համար այլ բան չէ, քան հեղափոխական պատկեր դատական համակարգում կամ արդարադատության համակարգում, որովհետև նախկինում որևէ դեպքում դժվար էր պատկերացնել այդպիսի բան, երբ գործող նախագահը, կամ նույնիսկ նախկին նախագահը կարող էր կանգնել դատարանի առաջ՝ թեկուզ վկայի կարգավիճակով:

Ինչ խոսք, այս դրվագով դատել այն մասին, որ Հայաստանն այլևս ունի անկախ արդարադատություն և դատական անկախ իշխանություն, կլինի միամտություն: Անշուշտ, անկախ դատական, արդարադատական համակարգը լրջագույն ռեֆորմների կարիք ունեցող գործընթաց է, մինչև անգամ հոգեբանական տրանսֆորմացիաների անհրաժեշտությամբ: Սակայն հենց այստեղ է նաև, որ առանցքային նշանակություն ունի թեկուզ զուտ վիզուալացված տարրը՝ պետության առաջին դեմքի ներկայանալը դատարան և վկայի կարգավիճակով ցուցմունք տալը: Սա ամեն ինչ չէ, անխոս, բայց դա կարող է լինել սկիզբ, թեկուզ հենց այն հոգեբանական մակարդակում, ընկալումների մակարդակում տրանսֆորմացիայի, որ անկախ արդարադատությունը պահանջում է հանրային մտածողության տիրույթում:

Խոշոր հաշվով, վարչապետը այդ իմաստով կատարել է դատական հեղափոխության ճանապարհին առաջին քայլը, սակայն դա շատ կարևոր է դարձնում նաև հաջորդ քայլերը: Իսկ սա առնվազն այն ոլորտն է, որտեղ հեղափոխությունը, անկասկած, պայմանավորված լինելով նախ և առաջ մարդկանց գլուխներում եղածից, այսինքն՝ հենց մտածողությունից և ընկալումներից, այդուհանդերձ, պրակտիկ իմաստով բացարձակապես պահանջում է քայլեր իշխանությունից, իշխող քաղաքական ուժից՝ թե՛ քաղաքական կամքի, թե՛ նաև մասնագիտական բովանդակության առումով, դատաիրավական համակարգի արդիականացման և անկախության մեխանիզմների ներդրման տեսանկյունից, ու այդ առումով նաև հանրային լայն քննարկումների խրախուսման: Փաշինյանը կատարել է կարևոր քայլ, սակայն գերազանցապես խորհրդանշական-հոգեբանական տիրույթում: Առանց հաջորդ՝ քաղաքական և կառուցվածքային համալիր քայլերի, խորհրդանշականությունն ու հոգեբանությունը որքան էլ գնահատելի, կունենա խիստ կարճաժամկետ ազդեցություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում