Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին վստահ Է Վլադիմիր Զելենսկու հաղթանակին Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում եւ ցանկանում Է վերադառնալ այդ երկիր ու վերականգնել Ուկրաինայի քաղաքացիությունը: Այս մասին նա ասել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Փաստորեն Ուկրաինայում հեղափոխություն տեղի ունեցավ: Առանց որեւիցե կասկածի, երկրորդ փուլում կհաղթի Վլադիմիր Զելենսկին»,- հայտարարել Է Սահակաշվիլին՝ ասելով, որ Զելենսկու հաղթանակի դեպքում մտադիր Է վերադառնալ Ուկրաինա:
«Ես պաշտում են Ուկրաինան, անպայման կվերադառնամ եւ կվերականգնեմ Ուկրաինայի քաղաքացիությունը»,- ասել Է Սահակաշվիլին:
Նրա խոսքով՝ ինքը մտադիր չէ որեւիցե պաշտոն զբաղեցնել Ուկրաինայում, նույնիսկ վարչապետի պաշտոնը, եթե իրեն դա առաջարկեն, բայց պատրաստ Է «լուրջ օգնություն» ցույց տալ:
«Իմ հետագա պլանները կապված են Վրաստանի հետ»,- հայտարարել Է Սահակաշվիլին։







































